Օհանյան — ՎԴ/1115/05/16
Ամփոփում
քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.09.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Օհանյանի ընդդեմ Քաղաքապետարանի` Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության (այսուհետ` Ծառայություն) 23.12.2015 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ Վ-0089257 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Հայկ Օհանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 23.12.2015 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ Վ-0089257 որոշումը: ՀՀ վարչական դատարանի
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1115/05/16
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
Դատավորներ`
Ք. Մկոյան
Ա. Առաքելյան
Վարչական գործ թիվ ՎԴ/1115/05/16
2018թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2018 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.09.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Օհանյանի ընդդեմ Քաղաքապետարանի` Քաղաքապետարանի
աշխատակազմի հասարակական
կարգի պահպանության
ծառայության (այսուհետ` Ծառայություն) 23.12.2015 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ Վ-0089257 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Օհանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 23.12.2015 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ Վ-0089257 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 07.11.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է, և Քաղաքապետարանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.09.2017 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.11.2016 թվականի որոշումը` դատական ծախսերի մասով, թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի (աե ենթակետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի (թե կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորը, (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի (թե կետի հիմքով ազատված
լինելով
հայցադիմումի
համար
պետական
տուրք
վճարելու
պարտականությունից, պետական տուրք չի վճարել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է, որ փոխհատուցվում են միայն վճարված պետական տուրքն ու մյուս դատական ծախսերը: Այսինքն՝ դատական ծախսերի փոխհատուցումն իրենից ենթադրում է արդեն իսկ կատարված վճարման փոխարեն տրվող, վերադարձվող գումար, ուստի եթե չկա կատարված դատական ծախս, չի կարող լինել նաև դրա հատուցում: Հետևաբար տվյալ դեպքում Քաղաքապետարանը չէր կարող կրել հայցադիմումի համար սահմանված պետական տուրքը փոխհատուցելու պարտականություն, քանի որ չկատարված դատական ծախսի փոխհատուցման հարց չի կարող առաջանալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.09.2017 թվականի որոշումը, փոփոխել այն և ՀՀ վարչական դատարանում պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը. Ծառայության պետի 10.10.2016 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասինե թիվ Վ-39/34 որոշմամբ անվավեր է ճանաչվել սույն գործով վիճարկվող՝ Ծառայության 23.12.2015 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ Վ-0089257 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 93):
3
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պետական տուրք վճարելու պարտականությունից հայցվորի ազատված լինելու պայմաններում վերջնական դատական ակտով պետական տուրքի գումարը պատասխանող վարչական մարմնից հօգուտ պետության գանձելու անհրաժեշտության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք պատասխանող վարչական մարմինը պարտավոր է պետությանը հատուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով, եթե վարչական գործի վարույթը կարճվում է այդ գործի քննության ընթացքում վարչական մարմնի նախաձեռնությամբ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով: ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
4
(Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
(Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):
(Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի (աե կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):
(Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (թե կետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային
կազմակերպությունները
և
ֆիզիկական
անձինք՝
վարչական
իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է։
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար
և
արդյունավետ
դատաքննության
իրավունքների
երաշխավորման
սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության
իրավունքը
կամ
դրա
իրացման
արգելք
հանդիսանալ,
ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ
երաշխավորված
դատարանի
մատչելիության
իրավունքի
սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար,
5
հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001
թվականի վճիռը, 52-րդ կետ):
Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France
(34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v.
Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքով: Այսպես, (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական
մարմինների
մատուցած
ծառայությունների
կամ
կատարած
գործողությունների համար։ Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն
անձի
դատական
պաշտպանության
իրավունքի
իրականացման
նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան
6
դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք:
Եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին ինքնին չհամապատասխանող սահմանափակում (տե՛ս, (Պայքար և Հաղթանակե ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով
Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 48-րդ կետ): 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների
պաշտպանության
սահմանադրական
սկզբունքներով,
մասնավորապես,
դատարանի
մատչելիության
սկզբունքի
երաշխավորման
պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու՝ դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ: ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տեԲս, Շամամ
Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները
պաշտպանելու`
դիմողի
իրավաչափ
շահի
միջև
պատշաճ
հավասարակշռություն երաշխավորելու նպատակով օրենսդիրը որոշակի կատեգորիայի գործերով որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսել է պետական տուրքի գծով արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու ձևով: Այդ արտոնությունը նախատեսված է (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որն ամրագրում
7
է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ ֆիզիկական անձն օրենքի ուժով ազատված է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության արդյունքում կայացրած դատական ակտով դատարանը լուծում է նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի, այդ թվում նաև՝ պետական տուրքի բաշխման հարցերը։
ՀՀ սահմանադրական դատարանը 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից անձին զրկելու կամ այդ իրավունքի իրացումը սահմանափակելու նպատակ: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ վճարված
պետական
տուրքը
դրա
վճարման
պարտավորություն
ունեցող
դատավարության մասնակցի հաշվին կարող է հատուցվել օրենքով սահմանված կարգով, որը նաև պայմանավորված է մրցակցային արդարադատության էությամբ: Նշված որոշման շրջանակներում անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
60-րդ
հոդվածի
1-ին
մասում
ամրագրված
իրավադրույթի
սահմանադրաիրավական բովանդակությանը՝ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ հոդվածում օրենսդիրն առաջնորդվել է մրցակցային արդարադատության հիմքում դրված կանոններով, համաձայն որոնց.
- կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է (իրավական վեճում (պարտվել էե), կրում է վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար,
- դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Այսպիսով, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի, վերոհիշյալ հանգամանքներով պայմանավորված առանձնահատուկ դեպքերում օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հարցում օբյեկտիվորեն կարևորել է հատկապես դատաքննության արդյունքը, դրա հիմքում որպես գնահատման չափանիշ դիտարկելով արդյունավետությունը, և դրան համապատասխան՝ դատական ծախսերի հատուցման պարտականություն սահմանել այն իրավասուբյեկտի համար, որի իրավունքների, օրինական շահերի դատական պաշտպանությունն օբյեկտիվորեն անարդյունավետ է եղել: Հետևաբար, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատական ծախսերի բաշխման (հատուցման) իրավակարգավորման նման սկզբունքի նախատեսումը հետապնդում է արդարացի, Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխան՝ իրավունքի իրացման չափանիշներին համապատասխանող նպատակ, այն բավարար չափով որոշակի է, որպեսզի վարչական դատավարության կոնկրետ մասնակիցներն ի վիճակի լինեն կանխատեսել
դատաքննության
արդյունքներով
պայմանավորված
իրավական
հետևանքներ՝ կապված դատական ծախսերի հատուցման հնարավոր պարտականության կատարման հետ:
8
Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքերում դատական ծախսերի բաշխման հարցին այն պարագայում, երբ հայցվորն օրենքի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` վեճն ըստ էության սպառվել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններին: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ թեև օրենսդիրը սահմանել է դատարանի հայեցողական լիազորությունը` լուծելու վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատասխանողի վրա դնելու հարցը, այդուհանդերձ այդ լիազորությունը դատարանները պետք է իրացնեն մարդու՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների հաշվառմամբ՝ այնպես, որ չխաթարվի այդ իրավունքների բուն էությունը: Մասնավորապես, եթե վեճը սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, օրինակ՝ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ժամանակ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վերացրել է վիճարկվող վարչական ակտը, ապա այդ պարագայում հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է կրի պատասխանող կողմը, ինչն ապահովում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների արդյունավետ իրացումը: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում ստանում է առաջնային նշանակություն, քանի որ վեճն ըստ էության սպառելուն ուղղված վարչական մարմնի ակտիվ գործողությունները վկայում են այն իրողության մասին, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն
ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով
նախկինում
արտահայտած
վերոգրյալ
իրավական
դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը գործի քննության ընթացքում
9
վարչական մարմնի սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվում, և ըստ էության վեճը սպառվում է, ապա այդ պարագայում դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դեպքում պատասխանող վարչական մարմնի վրա կարող են դրվել միայն այն դատական ծախսերը, որոնք կատարվել են կամ կատարվելու են հայցվորի կողմից: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված այն օրենսդրական կանոնը, որի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, պարտավոր է հատուցել այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կատարել է: Ընդ որում, կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմի կրած դատական ծախսերը ողջամիտ չափով, այսինքն՝ միայն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նշված կարգավորումը հստակորեն ընդգծում է դատական ծախսերի հատուցման պարտականության սահմանները, որոնք հանգում են հետևյալին.
1) որպես կանոն՝ դատական ծախսերի հատուցման պարտականությունը կրում է այն կողմը, որը գործի ելքում դատավարական իմաստով պարտվել է, այսինքն՝ այն կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կամ այն կողմը, որի վրա դատարանի կողմից օրենքով սահմանված դեպքերում դրվում է այդ պարտականությունը, օրինակ՝ պատասխանող վարչական մարմինը՝ վերջինիս նախաձեռնությամբ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում,
2) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է կամ կրելու է դատարան դիմելու (դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու) համար,
3) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են եղել դատական ծախս կատարած կողմի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ1423 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: ՀՀ սահմանադրական դատարանի նույն որոշմամբ (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի (թե կետի 6-րդ պարբերությունը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:
ՀՀ սահմանադրական դատարանը 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ, մասնավորապես, հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (թե կետի 6-րդ պարբերությունը` իրավակիրառական
10
պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` վարչական դատավարության շրջանակներում կայացված դատական ակտերի բողոքարկման ընթացակարգերում պետական տուրքի գծով արտոնություն չի տրամադրվում այդ արտոնությունից օգտված անձին, դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտման առումով սահմանադրականության խնդիր է առաջացնում: Ըստ ՀՀ սահմանադրական
դատարանի՝
օրենքի
վերոհիշյալ
հոդվածի
վիճարկվող
իրավակարգավորման
բովանդակությունից
հետևում
է,
որ
վարչական
իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազոր մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելով՝ օրենսդիրը որևէ սահմանափակում կամ բացառություն չի նախատեսել՝ կապված այդ գործերով կայացված դատական ակտերի հետագա հնարավոր բողոքարկման շրջանակներում հիշյալ արտոնության շարունակական կիրառման հետ: (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (թե կետի 6-րդ պարբերությունով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերի համատեղ կիրառման շրջանակներում դատական ծախսերի բաշխման կանոնները չեն կարող մեկնաբանվել այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի՝ պետական տուրքի գծով արտոնություն ունեցող անձից այդ ծախսերը գանձվեն՝ ներառելով նաև վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Դատաքննության անբարենպաստ ելքով կամ օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով պայմանավորված դատավարության մասնակից այն սուբյեկտը, որն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի վճարման արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով հատուցելու պարտականություն՝ պահպանելով պետական տուրքի գծով արտոնությունը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (թե կետի 6-րդ պարբերությունով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների հենց այսպիսի ընկալմամբ` ապահովելով դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը նաև դատական բողոքարկման ընթացակարգերում:
Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված վերոհիշյալ իրավական դիրքորոշումների ընդհանուր տրամաբանությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու հանգամանքը վկայում է այն մասին, որ հայցվոր ֆիզիկական անձը դատարան դիմելու համար պետական տուրք չի վճարում, այսինքն՝ պետական տուրքի գծով դատական ծախս փաստացի չի կատարում և ապագայում չի կատարելու: Հետևաբար, վարչական իրավախախտումների վերաբերյալ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պատասխանող վարչական մարմնի վրա դրվելու պարագայում վերջինս չի կարող կրել հայցադիմումի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն: Այսպես, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմնի սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունը
11
պատասխանող վարչական մարմնի վրա դրվելու պարագայում վերջինս պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք հայցվորը կրել է կամ կրելու է դատարան դիմելու համար: Մինչդեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում հայցվորը դատարան դիմելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարում և չի կատարելու: Մյուս կողմից, վարչական իրավախախտումների վերաբերյալ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմնի սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պատասխանող վարչական մարմնի վրա դրվելու պարագայում վերջինս պարտավոր է հայցվորին հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են եղել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Մինչդեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում հայցվորի դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրականացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս կատարելու անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայում է: Հետևաբար քննարկվող իրավիճակում դատարանը գործի վարույթը կարճելու
մասին
որոշմամբ
պարտավոր է լուծված համարել
վարչական
իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի բաշխման հարցը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ սույն որոշմամբ դատական ծախսերի բաշխման վերաբերյալ արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումները կիրառելի են բացառապես այն վարչական գործերի նկատմամբ, որոնք հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա, և հայցվորը (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (թե կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է այդ վարչական ակտի վիճարկման պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից: Մնացած բոլոր դատական գործերի նկատմամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն, քանի որ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ առաջնորդվում է ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշման ընդհանուր տրամաբանությամբ, որը վերաբերում է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (թե կետի 6րդ պարբերության սահմանադրականության հարցին: Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
1) եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը գործի քննության ընթացքում վարչական մարմնի սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվում, և ըստ էության վեճը սպառվում է, ապա այդ պարագայում դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա,
2) եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելիս դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա, ապա վերջինս պարտավոր չէ պետությանը հատուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու
12
պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Հայկ Օհանյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Ծառայության 23.12.2015 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ Վ-0089257 որոշումը: Սույն վարչական գործի քննության ընթացքում Ծառայության պետը 10.10.2016 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասինե թիվ Վ-39/34 որոշմամբ իր նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել վիճարկվող վարչական ակտը, և սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջի հիմքում ընկած հանրային-իրավական վեճն ըստ էության սպառվել է: Դատարանը կարճել է վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վեճն ըստ էության սպառվելու հիմքով և դատական ծախսերի բաշխման հարցը լուծել է հետևյալ կերպ. Քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Վերաքննիչ դատարանը, մերժելով Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի այն դիրքորոշումը, որ Քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես սույն վարչական գործով վճարվելիք պետական տուրքի գումար:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը
և
գնահատելով
ստորադաս
դատարանների
եզրահանգումների
հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության 23.12.2015 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ Վ-0089257 որոշումը՝ որպես Հայկ Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտ, վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար Հայկ Օհանյանն օրենքի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Ըստ այդմ՝ Հայկ Օհանյանը հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարել: Սակայն դատական պաշտպանություն նրան տրամադրվել է, քանի որ կաշկանդված
լինելով
քաղաքացիական
իրավունքների
ու
ազատությունների
պաշտպանության սահմանադրական սկզբունքներով՝ ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտերի դեմ այդ անձի դատական պաշտպանության իրավունքի անխոչընդոտ իրականացման ապահովման նպատակով պետությունը սահմանել է պետական տուրքի վճարումից ազատման ձևով արտոնություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի վարույթը կարճվել է գործի քննության ընթացքում Ծառայության պետի նախաձեռնությամբ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով: Սույն գործի նման ելքի պայմաններում, Վճռաբեկ դատարանի իրավակա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 նոյեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՎԴ/1115/05/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
