Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 439 — Ապացուցման ենթակա հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 439AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 439 — Ապացուցման ենթակա հանգամանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 439. Ապացուցման ենթակա հանգամանքները 1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝ 1) դեպքը և դրա հանգամանքները (ժամանակը, տեղը, եղանակը և այլն). 2) իրավաբանական անձի առնչությունը դեպքին․ 3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները. 4) իրավաբանական անձի քրեական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքը. 5) իրավաբանական անձի գործունեության բնույթը, 6)

Ամբողջ Տեքստ

Հոդված 439. Ապացուցման ենթակա հանգամանքները 1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝ 1) դեպքը և դրա հանգամանքները (ժամանակը, տեղը, եղանակը և այլն). 2) իրավաբանական անձի առնչությունը դեպքին․ 3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները. 4) իրավաբանական անձի քրեական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքը. 5) իրավաբանական անձի գործունեության բնույթը, 6) իրավաբանական անձին վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը. 7) իրավաբանական անձի ֆինանսական վիճակը, 8) քրեական օրենքով նախատեսված` իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները. 9) այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս իրավաբանական անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ քրեաիրավական ներգործության միջոցներից. 10) այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորում է վարույթի ընթացքում իր գույքային պահանջները. 11) այն հանգամանքները, որոնցով վարույթի մասնակիցը կամ այլ անձը հիմնավորում է իր պահանջները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել