Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1277 — Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1277AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1277 — Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1277. Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը 1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարումը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տվյալ գույքը գտնվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագման կամ դադարման համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք տեղի ունենալու պահին, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներ

Ամբողջ Տեքստ

Հոդված 1277. Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը 1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարումը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տվյալ գույքը գտնվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագման կամ դադարման համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք տեղի ունենալու պահին, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

2. Գործարքի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարելը որոշվում են այն պետության իրավունքով, որը կիրառելի է տվյալ գործարքի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

3. Ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գույքը գտնվել է ձեռքբերման վաղեմության ժամկետի ավարտման պահին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել