Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-163-Ն31 մարտի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի մարտի 31-ին « ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա լինելու` հեռակա կարգով քվեարկության (այդ թվում՝ առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով:»․ 2) 4-րդ մասը «առնվազն 30 օր առաջ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Էլեկտրոնային, հեռատիպային կամ հեռախոսային կապի միջոցներով ժողովի անցկացման քվեարկության դեպքում քվեաթերթիկները (այդ թվում՝ էլեկտրոնային քվեաթերթիկները) պետք է տրամադրվեն բաժնետերերին ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ:»․ 3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածում 1-ին մասի երրորդ պարբերությունը «անձամբ հանձնելով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային կապի միջոցներով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ՝ բջջային հեռախոսների հավելվածներով), որոնք թույլ են տալիս հավաստիանալ հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու մասին» բառերով։ Հոդված 3. Օրենքի 79-րդ հոդվածում 1-ին մասի երկրորդ պարբերությունը «կամ հանձնվում են անձամբ» բառերից հետո լրացնել «կամ ուղարկվում են էլեկտրոնային կապի միջոցներով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ՝ բջջային հեռախոսների հավելվածներով)» բառերով։ Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով՝ անկախ Ընկերության կանոնադրությամբ նման հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքից: Ընդ որում, նման նիստի կազմակերպիչը սահմանում է նիստի անցկացման ու քվեարկության ընթացակարգ, որը պետք է ապահովի բաժնետերերի շահերի պաշտպանությունն ու պատշաճ` սույն օրենքի դրույթներին համապատասխան քվեարկությունը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. ապրիլի 1 Երևան ՀՕ-163-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-163-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.04.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.04.01/31(1586) Հոդ.371 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 31.03.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 01.04.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.04.2020 Հիմնական ակտ 31.03.2020, ՀՕ-163-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.09.2001, ՀՕ-232 25.09.2001, ՀՕ-232 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մարտի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-163-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել