ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 427 — Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները 1.
Ամփոփում
Հոդված 427. Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները 1. Դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով կամ 419-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը, բեկանում է վերանայվող դատական ակտը և ուղարկում համապատասխան դատարան` նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորություն: 2. (մասն ուժը կորցրել է 25.03.26 ՀՕ-108-Ն ) 3. Դատարանը, բեկանելով վերանայվող դատական ակտը, փոփոխում է այն, եթե գործով հաստատված փաստերը հնարավորություն են տ
Ամբողջ Տեքստ
Հոդված 427. Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները 1. Դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով կամ 419-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը, բեկանում է վերանայվող դատական ակտը և ուղարկում համապատասխան դատարան` նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորություն: 2. (մասն ուժը կորցրել է 25.03.26 ՀՕ-108-Ն ) 3. Դատարանը, բեկանելով վերանայվող դատական ակտը, փոփոխում է այն, եթե գործով հաստատված փաստերը հնարավորություն են տալիս առանց գործի նոր քննության կայացնելու նոր դատական ակտ:
4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 381-րդ և 406-րդ հոդվածների պահանջները:
5. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան: (427-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-182-Ն, 25.03.26 ՀՕ-108-Ն ) ( 25.03.26 ՀՕ-108-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (հոդվածի 23.09.25 ՍԴՈ-1797 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 25.03.26 ՀՕ-108-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությամբ) ԲԱԺԻՆ 7 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԳԼՈՒԽ 59 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
