ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11 — Բաց, փակ և միջակայքային ֆոնդերը 1.
Ամփոփում
Հոդված 11. Բաց, փակ և միջակայքային ֆոնդերը 1. Բաց ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն: Բաց ֆոնդը կարող է ստեղծվել բորսայում շրջանառվող ֆոնդի տեսքով, որի նկատմամբ կիրառվում են բաց ֆոնդերի համար սույն օրենքով նախատեսված դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով։ 2. Փակ և միջակայքային ֆոնդերը կարող են հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ հաստատու
Ամբողջ Տեքստ
Հոդված 11. Բաց, փակ և միջակայքային ֆոնդերը 1. Բաց ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն: Բաց ֆոնդը կարող է ստեղծվել բորսայում շրջանառվող ֆոնդի տեսքով, որի նկատմամբ կիրառվում են բաց ֆոնդերի համար սույն օրենքով նախատեսված դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով։
2. Փակ և միջակայքային ֆոնդերը կարող են հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ հաստատուն կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն, իսկ արժեթղթավորման ֆոնդերի, լրացուցիչ ռիսկով ֆոնդերի և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի դեպքում` նաև որպես վստահության վրա հիմնված ընկերակցություն: Այն միջակայքային կորպորատիվ ֆոնդը, որի կանոնադրությամբ իր բաժնետոմսերի հետգնման միջակայքը նախատեսված է տարեկան մեկ անգամից ոչ ավելի պարբերականությամբ, չի կարող ունենալ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձև: (11-րդ հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն, 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
