Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Ա. ԱՆՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

Ա. ԱՆՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1320 մայիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 մայիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 13 | Ա. ԱՆՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

20 մայիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով քաղաքացի Ա. Անտոնյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Քաղաքացի Ա. Անտոնյանը 03.05.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝

վիճարկելով ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի սահմանադրականությունը:

2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ,

5-րդ, 6-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր»:

3. Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացնում է հետեւյալ հիմնավորումները` վիճարկվող նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին` այն առումով, որ հստակորեն չի սահմանում, թե որ

գործողություններն են ենթադրում «ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելու» զանցակազմի մասին, չի հստակեցնում, թե որ մեղքի ձեւի դեպքում է պատասխանատվությունն առաջանում` անզգուշությամբ, թե դիտավորությամբ կատարված արարքի դեպքում եւ դրանցից յուրաքանչյուրի համար չի տարբերակում պատասխանատվության չափը: Հոդվածը նույն հարթության վրա է դիտում որակապես տարբեր իրավախախտումները եւ դրանց համար նախատեսում է միեւնույն պատասխանատվության

չափը:

Ըստ դիմողի` իրավական նորմը կարող է համարվել որոշակի, եթե այն այնքան

հստակ է ձեւակերպված, որ թույլ չի տալիս որեւէ կամայական մեկնաբանություն` իր

իրավական հետեւանքներով հանդերձ:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածով սահմանված դրույթը վերանայելը եւ

կատարելագործելը կարող է նպաստել իրավակիրառական պրակտիկայի իրավաչափ

զարգացմանը, քանի որ Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունն է

պաշտպանել միջազգային իրավական ակտերով, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով

սահմանված անձանց իրավունքները:

Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ.

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական

դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացի Ա. Անտոնյանի դիմումի հիման վրա` ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ

հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության

հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության եւ որպես պատասխանող

ներգրավել ՀՀ Ազգային Ժողովին:

Նախագահող՝

Անդամներ`

20 մայիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-13

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մայիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-13
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել