Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 220 — Տուժողի հարցաքննությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 220AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 220 — Տուժողի հարցաքննությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 220. Տուժողի հարցաքննությունը 1. Տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կանոններով: 2. Հարցերն ավարտելուց հետո տուժողին առաջարկվում է հայտնել նաև այն հանգամանքները, որոնք, տուժողի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար: 3. Եթե տուժողը հարցաքննության է ներկայացել լիազոր ներկայացուցչի հետ, ապա նա իրավունք ունի մասնակցելու հարցաքննությանը և քննիչի ներկայությամբ կարճատև խոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 220. Տուժողի հարցաքննությունը 1. Տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կանոններով:

2. Հարցերն ավարտելուց հետո տուժողին առաջարկվում է հայտնել նաև այն հանգամանքները, որոնք, տուժողի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար:

3. Եթե տուժողը հարցաքննության է ներկայացել լիազոր ներկայացուցչի հետ, ապա նա իրավունք ունի մասնակցելու հարցաքննությանը և քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու տուժողին նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի հարցեր տալու տուժողին, սակայն իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Քննիչն իրավասու է հանելու լիազոր ներկայացուցչի հարցերը, սակայն ամեն դեպքում դրանք ներառվում են հարցաքննության արձանագրության մեջ: Սույն օրենսգրքով նախատեսված` տուժողի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:

4. Այն դեպքում, երբ տվյալ վարույթի շրջանակներում տուժողն ունի նաև մեղադրյալի կարգավիճակ, նրա հարցաքննությունը կատարվում է մեղադրյալի հարցաքննության համար՝ սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել