Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-1723 ապրիլի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածի` ա) 2-րդ կետի «հաշվետվությունների» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն)» բառերը. բ) 6-րդ կետի «անցկացման,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության հետ կապված հարաբերությունները,» բառերը: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, ինչպես նաև առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքերում իրականացվող ստուգումների:»: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի` ա) 4-րդ հոդվածի 1-ին կետի «օրացուցային օր» բառերը փոխարինել «անընդմեջ աշխատանքային օր» բառերով. բ) 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ղեկավարի» բառից հետո լրացնել «(փոխարինող պաշտոնատար անձի)» բառերը, «օրացուցային» բառը փոխարինել «անընդմեջ աշխատանքային» բառերով, իսկ «օրը» բառից հետո լրացնել «(չհաշված կասեցման ժամկետը)» բառերը. գ) 4-րդ հոդվածի 3-րդ կետի` - առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի:», - վերջին նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի համալիր կամ թեմատիկ ստուգումից հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:». դ) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով. «4. Կրկնակի ստուգման անցկացման հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգման հետևանքով այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետերով. «է) սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի գրավոր հանձնարարությամբ. ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:»: Հ ՈԴՎԱԾ 6 . Օրենքի 8-րդ հոդվածի` ա) 1-ին կետի «է» ենթակետի «ստուգման հետ առնչվող» բառերից առաջ լրացնել «անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող» բառերը. բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով. «ը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի գրավոր հանձնարարությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում իրականացվող կրկնակի ստուգման ժամանակ խախտումներ հայտնաբերելիս կիրառել միայն ստուգման հարցին (հարցերին) առնչվող խախտումների համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:»: Հ ՈԴՎԱԾ 7. Օրենքի 11-րդ հոդվածի` ա) 2-րդ կետի 2-րդ նախադասությունը շարունակել հետևյալ բովանդակությամբ. «, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:». բ) 3-րդ կետի «15 օրացուցային» բառերը փոխարինել «15-30 օրացուցային» բառերով: Հ ՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 28 ապրիլի 2001 թ. ՀՕ-172 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-172 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.05.2001-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.05.18/14(146) Հոդ.334 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.04.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.04.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.05.2001 Հիմնական ակտ 03.04.2001, ՀՕ-172 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.05.2000, ՀՕ-60 17.05.2000, ՀՕ-60 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 ապրիլի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-172
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել