ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 356 — Զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը` միաժ
Ամփոփում
Հոդված 356. Զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը` միաժամանակ զեկուցելով գնդի բուժծառայության պետին և գնդի հերթապահին: Զինծառայողներին հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի գրավոր եզրակացության: Եզրակացությանը կցվում են զինծառայողի բժշկական և ծառայողական բնութագրերը, որոնց ձ
Ամբողջ Տեքստ
Հոդված 356. Զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը` միաժամանակ զեկուցելով գնդի բուժծառայության պետին և գնդի հերթապահին: Զինծառայողներին հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի գրավոր եզրակացության: Եզրակացությանը կցվում են զինծառայողի բժշկական և ծառայողական բնութագրերը, որոնց ձևը սահմանում է պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը: Զորամասի բուժկետը վարում է հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկված զինծառայողների գրանցման գիրք: Հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկված բոլոր զինծառայողները ենթարկվում են ռազմաբժշկական փորձաքննության: Հիվանդները բուժհիմնարկ են հասցվում գնդի հերթապահ սանիտարական տրանսպորտով` բժշկի (բուժակի) ուղեկցությամբ: Գնդից դուրս բուժման ուղարկվելու դեպքում զինծառայողները պետք է հագնված լինեն տարվա եղանակին համապատասխան և ունենան ուղեգիր` գնդի հրամանատարի ստորագրությամբ, բժշկական գրքույկ, անձը վկայող փաստաթուղթ, անհրաժեշտ անձնական իրեր և պարենի ատեստատ, անհրաժեշտության դեպքում` տեղեկանք վնասվածքի մասին և բժշկական բնութագիր: (356-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, լրաց.
18.06.20 ՀՕ-354-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
