Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 41 — Կրթական գործունեության լիցենզավորումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 41AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 41 — Կրթական գործունեության լիցենզավորումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը 1. Սույն օրենքով նախատեսված հանրակրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել լիցենզիայի առկայության դեպքում: Մասնագիտական և բարձրագույն կրթությունը կարող են իրականացվել մասնագիտական և բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաև յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի առկայության դեպքում: Lիցենզավորման հարաբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը 1. Սույն օրենքով նախատեսված հանրակրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել լիցենզիայի առկայության դեպքում: Մասնագիտական և բարձրագույն կրթությունը կարող են իրականացվել մասնագիտական և բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաև յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի առկայության դեպքում: Lիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու պայմաններով։

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքով կարող են սահմանվել լիցենզավորման լրացուցիչ պայմաններ։

4. Լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման և այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման և կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով։

5. Կրթական ծրագրերի, ինչպես նաև համապատասխան կրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների մասով արված սահմանային տեղերի փոփոխությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր: (41-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց.

30.06.21 ՀՕ-295-Ն, 17.01.23 ՀՕ-7-Ն, խմբ.

22.05.24 ՀՕ-251-Ն, լրաց.

11.09.25 ՀՕ-286-Ն, խմբ.

18.06.26 ՀՕ-289-Ն ) ( 17.01.23 ՀՕ-7-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել