ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 148 — Իրավունքների և պարտականությունների պարզաբանումը 1.
Ամփոփում
Հոդված 148. Իրավունքների և պարտականությունների պարզաբանումը 1. Յուրաքանչյուր ոք, վարույթին ներգրավվելով, իրավունք ունի տեղեկանալու իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև իր մասնակցությամբ կատարվող վարութային գործողության նշանակության մասին: 2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել դրանց իրականացման պատշաճ և իրական հնարավորությունը: 3.
Ամբողջ Տեքստ
Հոդված 148. Իրավունքների և պարտականությունների պարզաբանումը 1. Յուրաքանչյուր ոք, վարույթին ներգրավվելով, իրավունք ունի տեղեկանալու իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև իր մասնակցությամբ կատարվող վարութային գործողության նշանակության մասին:
2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել դրանց իրականացման պատշաճ և իրական հնարավորությունը:
3. Վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի իր իրավունքները և պարտականությունները պարզաբանվում են մինչև իր մասնակցությամբ կատարվող վարութային գործողությունն սկսելը և իր կողմից որևէ դիրքորոշում արտահայտելը:
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթի մասնակցին հայտնել անհրաժեշտ տվյալներ այն անձանց մասին, որոնց կարող է բացարկ հայտնվել:
5. Քննիչը վարույթի մասնավոր մասնակիցներին և վարույթին օժանդակող անձանց պարտավոր է հայտնել տվյալ վարույթով հսկող դատախազի և քննչական մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, աշխատանքային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և աշխատանքային հասցեները: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
