ԱՎԵՏԻՍ ԱՓԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 5 | ԱՎԵՏԻՍ ԱՓԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
+
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 7 փետրվարի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Ավետիս Ափիյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Ավետիս Ափիյանը 2020 թվականի հունվարի 21-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.
2017 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտնելուց հետո վիճարկվող իրավական ակտը դատախազների արտահերթ ատեստավորում անցկացնելու մասին ՀՀ գլխավոր դատախազի 2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 10-Ա հրամանը, և դրա կիրառումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 1-ին գլխի 5-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:
2. Դիմողի համոզմամբ քննության առարկա հրամանի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի միջև առկա է հակասություն. հրամանը կայացվել է ուժը կորցրած օրենքի հիման վրա, ըստ որի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանով, մինչդեռ նոր օրենքով այդ գործողության համար պարտադիր է պատճառաբանված որոշում: Հետևաբար, գլխավոր դատախազը, եթե նույնիսկ չի համարել, որ իր կողմից ընդունված իրավական ակտն օրենքի ուժով արդեն իսկ ուժը կորցրած է եղել, պարտավոր էր նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 09.04.2018թ., անմիջապես որոշում կայացներ իր հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչը չի արել, որի հետևանքով խախտվել է արտահերթ ատեստավորվող դատախազների իրավունքը ատեստավորման գնալ պատճառաբանված որոշմամբ: Դիմողը գտնում է, որ Գլխավոր դատախազի 2018 թվականի փետրվարի 7-ի հրամանը որպես իրավական ակտ, անվավեր, առ ոչինչ հանդիսացող իրավական ակտ է, քանի որ այն դատախազության կողմից կիրառվել է օրենքի խախտմամբ, իսկ վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարանները, անտեսելով կամ սխալ մեկնաբանելով օրենքը, ուժը կորցրած, անվավեր իրավական ակտը (հրամանը) դրել են իրենց ակտերի հիմքում, որի հետևանքով կայացվել են անհիմն և անօրինական ակտեր, որով կոպտորեն ոտնահարել են դիմողի հիմնարար իրավունքները:
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը բարձրացնում է իր հանդեպ կիրառված ՀՀ գլխավոր դատախազի հրամանի և վերջինիս կիրառման սահմանադրականության հարց: Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը: Գլխավոր դատախազի քննության առարկա հրամանը ունի ժամանակավոր բնույթ, նախատեսված է մեկանգամյա կիրառման համար, իրավական նորմ չի պարունակում և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձանց, հետևաբար, այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ քննության Սահմանադրական դատարանում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ավետիս Ափիյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
7 փետրվարի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
