ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 108 — Դատապարտյալին աշխատանքում ներգրավելը 1.
Ամփոփում
Հոդված 108. Դատապարտյալին աշխատանքում ներգրավելը 1. Քրեակատարողական հիմնարկում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ խցեր՝ դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով: 2. Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը, ունակությունները և հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չ
Ամբողջ Տեքստ
Հոդված 108. Դատապարտյալին աշխատանքում ներգրավելը 1. Քրեակատարողական հիմնարկում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ խցեր՝ դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով:
2. Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը, ունակությունները և հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի քրեակատարողական հիմնարկի առջև դրված խնդիրներն իրականացնելը:
3. Դատապարտյալն աշխատանքում է ներգրավվում քրեակատարողական հիմնարկում գործող պետական կամ սեփականության այլ ձև ունեցող ձեռնարկությունում, կազմակերպությունում՝ դատապարտյալի պատշաճ պահման և մեկուսացման պահանջներն ապահովելու պայմանով։ Դատապարտյալն իրավունք ունի զբաղվելու անհատական աշխատանքային գործունեությամբ:
4. Աշխատանքով ապահովելու նախապատվությունը տրվում է այն դատապարտյալին, որն ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում:
5. Դատապարտյալի աշխատանքը չպետք է լինի հարկադիր կամ շահագործող բնույթի և չպետք է ուղղված լինի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անձնական շահերը բավարարելուն:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
