ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 21 — Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը 1.
Ամփոփում
Հոդված 21. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը 1. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները՝ քրեական մասնագիտացում: 2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասությա
Ամբողջ Տեքստ
Հոդված 21. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը 1. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները՝ քրեական մասնագիտացում:
2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական վարույթները, մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը: 2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննում են միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները:
2.2. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն ) 2.3. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն ) 3. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի և այլն) գործեր։
4. Առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը: (21-րդ հոդվածը լրաց. 25.06.20 ՀՕ-341-Ն, լրաց., փոփ.
25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ., խմբ., լրաց.
03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ.
14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ., փոփ., լրաց.
09.06.22 ՀՕ-151-Ն, 23.12.22 ՀՕ-575-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
