Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-324 հունվարի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հունվարի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 3 | ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

24 հունվարի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ` Ա. Պետրոսյանի

Մ. Թոփուզյանի

Ուսումնասիրելով Մագդա Եղիազարյանի դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Մագդա Եղիազարյանը 08.01.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, խնդրելով. «1. ՀՀ Սահմանադրության 1, 3, 18, 19 եւ 83.5-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել «ՀՀ Վարչական դատավարության» օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի «խախտումից հետո» դրույթը։

2. ՀՀ Սահմանադրության 1, 3, 18, 19, 83.5-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել «ՀՀ Վարչական դատավարության» օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ, 140-րդ հոդվածի 1-3 մասերի «անվավեր ճանաչելու» դրույթները»: Դիմողը գտնում է, որ գիտական եւ գիտատեխնիկական բնագավառում գործունեություն իրականացնող անձանց գործողությունների, ինչպես նաեւ դրանց որակավորման եւ դիպլոմավորման կարգը սահմանող օրինադրույթները, հստակ սահմանումներ չպարունակելով, առաջացնում են խոչընդոտներ, որն էլ թույլ է տալիս գործադրին կատարելու կամայական գործողություններ: Դիմողը նաեւ պնդում է, որ վեճի առարկան եւ իրավունքի խախտման պատճառը` անհատական իրավական ակտն 1

է և անձի խախտված իրավունքների պաշտպանության գործընթացի` որպես այդ ակտի ոչ իրավաչափ լինելու հետեւանք` դրա վերացման բացակայությունն է։ Դատական կազմը, ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի

ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ եւ 69-րդ հոդվածների պահանջներով` գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործը սահմանադրական դատարանի կողմից պետք է քննության ընդունվի մասնակիորեն:

Վիճարկվող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4- րդ մասի «խախտումից հետո» դրույթի մասով գործի քննությունը ենթակա է մերժման հետեւյալ պատճառաբանությամբ:

1. Դիմողը, վիճարկելով նշված դրույթի սահմանադրականությունը, չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրա ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության պատշաճ հիմնավորում: Դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի

«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

2. Դատական կազմը նաև կարծում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետեւանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն դիմողը, վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձեւականորեն վիճարկելով օրենքի 2

դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ մասերով եւ 69-րդ հոդվածի 7-րդ կետով` դատական կազմը կարծում է, որ անհատական դիմումի հիման վրա, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի «խախտումից հետո» դրույթի մասով գործի քննությունը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, քանի որ.

• դիմումն ակնհայտ անհիմն է,

• դիմողը բարձրացրել է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց:

3. Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 140-րդ հոդվածի 1-3 մասերի «անվավեր ճանաչելու» մասով դրույթներին, ապա նշված իրավադրույթների կապակցությամբ դիմողը պնդում է, որ նորմատիվ իրավական ակտերի առոչինչությունը հաստատելու լիազորություն ՀՀ վարչական դատարանը չունի։ Ընդ որում, անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի հիման վրա ընդունված և կատարված անհատական ակտերը վերանայման ենթակա չեն, ինչի պարագայում անձի իրավունքը, որը խախտվել է համապատասխան անհատական ակտի հիման վրա, շարունակում է մնալ խախտված, քանի որ վարչական դատարանը չունի նորմատիվ իրավական ակտի առոչինչ լինելը հաստատելու լիազորություն:

Դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի` «ՀՀ վարչական դատավարության» օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 140-րդ հոդվածի 1-3 մասերի «անվավեր ճանաչելու» մասով քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական

դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում է գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով և 69-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացի Մագդա Եղիազարյանի անհատական դիմումով գործի ընդունումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի «խախտումից հետո» դրույթի մասով մերժել։

3

2. Քաղաքացի Մագդա Եղիազարյանի անհատական դիմումով գործը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 140-րդ հոդվածի 1-3 մասերով ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

ԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՀԱՀՄԱՆԱԴՐԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

Z7

24 հունվարի 2014թ.

ՍԴԴԿՈ/1-3

4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունվարի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել