Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ոսկանյան — ԵԴ/25302/02/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ոսկանյան — ԵԴ/25302/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/25302/02/1915 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Լուկաշ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուկաշ Ոսկանյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Լուկաշ Ոսկանյանը պահանջել է հաստատել իր արդար դատաքննութան ե իրավական ապաշտպանության արդյունավետ միջոցների հիմնարար իրավունքների խախտման փաստն ու Հայաստանի

Ամբողջ Տեքստ

ր...

ՄՇ Եշ ՀԶ

ՀԶՐ ՀԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25302/02/19 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25302/02/19

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Գ. (Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լուկաշ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուկաշ Ոսկանյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուկաշ Ոսկանյանը պահանջել է հաստատել իր արդար դատաքննութան ե իրավական ապաշտպանության արդյունավետ միջոցների հիմնարար իրավունքների խախտման փաստն ու Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն

2

բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ գումար` որպես հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 16.12.2020 թվականին որոշել է «Հայցվոր Լուկաշ Սարիբեկի Ոսկանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել. ամբողջությամբ բեկանել Հայաստանի Հանրապետության Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 սեպտեմբերի 07-ի թիվ ԵԴ/25302/02/19 վճիռը ն գործն ուղարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:»:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.11.2022 թվականի որոշմամբ Լուկաշ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 01.06.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուկաշ Ոսկանյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ ու 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ, 162. րդ ն 1087.2-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ ու 4րդ մասերը, 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով իր՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, արձանագրել է, որ Վարչական դատարանի կողմից իրականացված գործի քննությունը միայն առաջին ատյանի դատարանում ն մինչն վճռի հրապարակման օրը տնել է ավելի քան հինգ տարի ու գտել է, որ այդ ժամկետը ողջամիտ է եղել, քանի որ Վարչական դատարանի կողմից քննվել են մի քանի պահանջներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ էր երկար ժամանակ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է նան, որ Վարչական դատարանի կողմից նշանակվել են թվով տասներեք դատական նիստեր, իսկ դրանցից մի քանիսի՝ դատավորի վերապատրաստման դասընթացների պատճառով կայացած չլինելը, չէր կարող ազդել իր հիմնարար իրավունքների խախտման վրա:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական գործերի քննության ձգձգումները՝ պայմանավորված վերապատրաստման դասընթացներին մասնակցությամբ, տեսական առումով գուցեն օբյեկտիվ պատճառ է, բովանդակային առումով՝ սուբյեկտիվ:

27.10.2015 թվականին հրավիրված դատական նիստին հաջորդող դատական նիստը Վարչական դատարանը նշանակել է 23.11.2016 թվականին՝ ուղիղ մեկ տարի անց, ինչը ողջամիտ ժամկետների կոպիտ խախտում է, առավել նս, երբ ստորադաս դատարանը 2016 թվականին ընդամենը մեկ դատական նիստ է հրավիրել` այն էլ տարեվերջում: 23.11.2016 թվականից հետո

3

նշանակված բոլոր հերթական դատական նիստերը եղել են չորս ամիս ընդմիջումներով, որոնք նույնպես գործի քննության ողջամիտ ժամկետների չպահպանման վառ օրինակներ են:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ վերլուծությունները չեն բխում գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) դատական իշխանության պաշտոնական կայքում (ոո. Թ2«.Յո) առկա տեղեկատվության համաձայն` թիվ «ՎԴՇ/0403/05/3 վարչական գործի շրջանակներում հայցվորներ Լուկաշ Ոսկանյանը, Գոհար Դավթյանը, Նանուլի Միսկարյանը, Արտակ, Լուսինե ն Աննա Ոսկանյանները 22.07.2013 թվականին հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Լոռու մարզի Կաճաճկուտի գյուղապետարանի (իրավահաջորդ Ալավերդի համայնք), Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի ավագանու (իրավահաջորդ Ալավերդի համայնքի ավագանի), երրորդ անձ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման, Ստեփան Պողոսյանի, Աննա Ասլանյանի, Աղվան, Անի ու Մարիամ Պողոսյանների՝ Կաճաճկուտի ավագանու 04.06.2012 թվականի թիվ 6 որոշումը, Կաճաճկուտի գյուղապետարանի ն Ստեփան Պողոսյանի, Աննա Ասլանյանի ու նրանց երեխաներ՝ Աղվան, Անի ն Մարիամ Պողոսյանների միջն կնքված նվիրատվության պայմանագիրն ու բնակելի տան նկատմամբ վերջիններիս սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը Վարչական դատարանի 26.07.2013 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հիմք՝ «տոտ. ՄոէոԹ.ճո» տեղեկատվական համակարգ).

2) դատական իշխանության պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ թիվ ՎԴՏՇ/0403/05/13 վարչական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել են հետնյալ դատական նիստերը՝ 05.11.2013 թվականին՝ ժամը 11:30-ին (կայացել է), 04.04.2014 թվականին՝ ժամը 11:00-ին (չի կայացել Վարչական դատարանի դատավորի վերապատրաստման դասընթացին մասնակցելու պատճառով), 27.05.2014 թվականին՝ ժամը 11:00-ին (կայացել է), 17.11.2014 թվականին՝ ժամը 16:30-ին (կայացել է), 02.10.2015 թվականին՝ ժամը 14:30-ին (չի կայացել Վարչական դատարանի դատավորի վերապատրաստման դասընթացին մասնակցելու պատճառով), 27.10.2015 թվականին՝ ժամը 17:00-ին (կայացել է), 23.11.2016 թվականին՝ ժամը 15:30-ին (կայացել է), 27.02.2017 թվականին՝ ժամը 15:30-ին (կայացել է), 03.07.2017 թվականին՝ ժամը 10:00-ին (կայացել է), 10.11.2017 թվականին՝ ժամը 16:00-ին (կայացել է), 27.04.2018 թվականին՝ ժամը 11:00-ին (կայացել է), 13.11.2018 թվականին՝ ժամը 16:00-ին (կայացել է), 03.12.2018 թվականին՝ ժամը 17:55-ին (կայացել է) (հիմք՝ «ոո .մոէոյծ».Յո» տեղեկատվական համակարգ).

3) թիվ ՎԴՇ/0403/05/13 վարչական գործով Վարչական դատարանի 03.12.2018 թվականի վճռով Լուկաշ Ոսկանյանի ն մյուսների հայցը մերժվել է (հիմք՝ «տոտո.մուոյթ ճո» տեղեկատվական համակարգ).

4) թիվ ՎԴՇ/0403/05/3 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.03.2021 թվականի որոշմամբ Լուկաշ Ոսկանյանի ն մյուսների վերաքննիչ բողոքը մերժվել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի 03.12.2018 թվականի վճիռը (հիմք՝ «ՍՈՌՊ.ԱՅԱՅ|Թ.Յտ» տեղեկատվական համակարգ).

4

5) թիվ ՎԴՏՇ/0403/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 14.07.2021 թվականին կայացված որոշմամբ Լուկաշ Ոսկանյանի ու մյուսների վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է (հիմք՝ «ոո .մոէո «Ճո» տեղեկատվական համակարգ):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թուլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերի, 1087.2-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ կետերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարաններում գործերի քննության ողջամիր ժամկերի խախտման ն դրա հետնանքով Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի խախտման առանձեահատկություններին' վերահաստատելով նան նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների ն ազատությունների անքակտելի հիմքն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները

5

ոտնահարվելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:

Կոնվենցիայի (փոփոխված 11-րդ արձանագրությամբ) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություննեը կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջե իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի՝ «Ողջամիտ ժամկետում արդար դատաքննության ն դատաքննության ժամանակ դատավորի դերի մասին» թիվ 6 (2004) կարծիքի (այսուհետ` ԵԴԽԽ Կարծիք) 3-րդ կետի համաձայն` ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով, մասնավորապես, ներմուծվել են դատավարական իրավունքի լայնածավալ կանոններ, որոնք ընդհանուր են տարբեր եվրոպական երկրների համար, Ա սահմանվել են ընդհանուր սկզբունքներ, որոնք, անկախ ազգային համակարգերի տարբեր տնտեսական կարողությունների, ն բազմազանությունից, նպատակաուղղված են ապահովելու դատարանների մատչելիության իրավունքը, արդար ն անաչառ դատաքննության արդյունքում ողջամիտ ժամկետում որոշում ստանալու իրավունքը ն ընդունված ցանկացած որոշման կատարումն ապահովելու իրավունքը:

Քաղաքացիական նե քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նուն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա/ ցանկացած այն անձի համար, որի նույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ/ ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, Ա զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ/ ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում:

Սահմանադրության ն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային վերը հիշատակված պայմանագրերի մեջբերված իրավադրույթների լուսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Սահմանադրության ու թե՛ իրավունքի նորմեր պարունակող վերը հիշատակված միջազգային պայմանագրերի համապատասխան կարգավորումներով Հայաստանի Հանրապետությունում ամրագրված ն երաշխավորված են անձի արդար դատաքննության ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները, որոնք հարգելը ն կենսագործելը պետության ուղղակի պարտականություն են, ինչը պետք է իրականացվի համապատասխան իրավական ու գործնական հնարավորությունների ն երաշխիքների սահմանման ու դրանց կատարման ապահովման միջոցով:

Դրան համապատասխան, Սահմանադրությամբ, փաստորեն, սահմանվել են մարդու հիմնական իրավունքները, որոնց թվում ներառվել են նան անձի արդար դատաքննության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Սահմանադրությամբ

6

ամրագրված է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, լինելով արդար դատաքննության իրավունքի տարր, նս ենթաաա է դատական պաշտպանության (Սահմանադրության հոդված 63):

Հետնաբար՝ Հայաստանի Հանրապետությունում արդար դատաքննության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային պայմանագրերի ուժով հանդիսանում են անձի հիմնարար իրավունքներ, ուստի դրանց կենսագործման հնարավորությունը պետք է լինի ապահովված:

Սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՌ-Ղ1571 որոշմամբ նշել է, որ պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների Ա ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել ն պաշտպանել իրավունքներն ու ազատությունները, այլե ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձնով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքները ն ազատությունները: Սահմանադրական դատարանը գտել է, որ պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր ն ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը՝ կանխելով արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները, մյուս կողմից, գործի քննության ձգձգումների դեպքում պետք է ապահովի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն:

Սահմանադրական դատարանը 05.02.2013 թվականի թիվ ՍԴՈ-0Օ/74 գործի որոշմամբ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ողջամիտ ժամկետ» եզրույթը չի բացառում տարբեր գործոններով պայմանավորված գործի դատական քննութան ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայությունը ն դրանով պայմանավորված` նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի քննությունը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը: Դա միաժամանակ ենթադրում է դատարանի կողմից գործի քննությունն անհարկի, կամակայականորեն ձգձգելը բացառելու պատվիրան:

Սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, ն դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի 0արդյունավետություն ու կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (տե՛ս /02090Տհտն-ն ն ՏիցոճԽօ- ն ընդդեմ Վրաստանի թիվ 50375/07 գանգատով Եվրոպական դատարանի 18.07.2019 թվականի որոշումը, Լօքռեո-ն ու խՓժօճՏ յ-ն ընդդեմ Ուկրաինայի թիվ 2278/03 ն 6222/03 գանգատներով Եվրոպական դատարանի 20.05.2010 թվականի որոշումը), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1087.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հիմնարար իրավունքների խախտման ն անարդարացի դատապարտման հետնանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը ն չափը որոշվում են նույն հոդվածին ն նույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:

7

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (ճզսռԵ|Շոօտտ) ն համաչափության սկզբունքներին համապատասխան:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը ն տնողությունը, պատճառած վնասի հետնանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նան այլ վերաբերելի հանգամանքներ:

Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով, ինչպես նան նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհռազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նուն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետնանքներ:

Մինչն 09.06.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.7 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոջ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:

Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետնանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով: Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

Օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ն 8-րդ ենթակետերի համաձայն՝ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու

8

պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետնանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետնյալ հիմնարար իրավունքները (...), արդար դատաքննության իրավունքը, (..), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում անձն իրավունք ունի իր հիմնարար իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասի հատուցման պահանջներով դիմելու դատարան՝ հիմնավորելով, որ տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կամ նրա պաշտոնատար անձի գործողության կամ անգործության հետնանքով խախտվել է իր՝ Օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված հիմնարար իրավունքներից առնվազն մեկը, որի դեպքում վերջինս իրավասու է ներկայացնել նան ոչ նյութական վնասի հատուցման պահանջ՝ հաշվի առելով Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված սահմանափակումները:

Համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել նան, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ընդ որում՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես Օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ` խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը ն լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում գործի քննության տնողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական ն փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը ն վարույթի մասնակցի համար գործի տնական քննության հետնանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները ն դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տնողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի (այդ թվում՝ ըստ փուլերի) քննության միջին ուղենիշային տնողությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե գործի քննության ն լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի Ա լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում ն կարգով:

Բարձրագույն դատական խորհուրդն իր 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը ներառում է նախնառաջ խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության Ա վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը, իսկ մյուս կողմից ենթադրում է դատարանի պարտականությունը՝ ողջամիտ ժամկետում քննելու գործն ու կայացնելու օրինական ն

9

հիմնավորված որոշում, գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները, ելնելով գործի հանգամանքներից, դրա իրավական ու փաստական բարդությունից, գնահատելով վարույթի մասնակցի համար գործի տնական քննության հետնանքները, պետք է ձեռնարկեն արդյունավետ Ա օրինական բոլոր միջոցները հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու համար:

Գործի ողջամիտ ժամկետում քննության հարցի վերաբերյալ կայացված դատական ակտերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) բազմիցս շեշտել է արդարադատության՝ առանց ձգձգումների իրականացման կարնորությունը, ինչը կարող է վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (ե՛ս Տօօոժ/ոօ-ն ընդդեմ Իտալիայի թիվ 36813/97 գանգատով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի որոշումը, կետ 224): Պետության կողմից խախտումների կուտակումը ձնավորում է Կոնվենցիայի հետ անհամատեղելի իրավական պրակտիկա (տես ՑԹօտոշւչ-ն ընդդեմ Իտալիայի թիվ 34884/97 գանգատով Եվրոպական դատարանի 28.07.1999 թվականի վճիռը, կետ 22): Ինչ վերաբերում է համապատասխան ժամկետի սկզբին, ապա այն սովորաբար սկսվում է այն պահից, երբ հայց է հարուցվում իրավասու դատարան (տե՛ս Քօ/55-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 50, 8օօե-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 22051/07 գանգատով Եվրոպական դատարանի 19.01.2010 թվականի որոշումը, կետ 35): Ինչ վերաբերում է ժամկետն ավարտելու հարցին, ապա այն սովորաբար տարածվում է քննարկվող ամբողջ վարույթի վրա՝ ներառելով բողոքարկման վարույթը (տե՛ս Խօուջ-ղն ընդդեմ Գերմանիայի թիվ 6232/73 գանգատով Եվրոպական դատարանի 28. 06. 1978 թվականի վճիռը, կետ 98, (յո հոօ) վերջում) ճիշտ ընդհուպ մինչն վեճը լուծող որոշման ընդունումը (տե՛ս Քօ/55-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 50): Ուստի, ողջամիտ ժամկետի պահանջը կիրառվում է իրավական վարույթի բոլոր այն փուլերի նկատմամբ, որոնք ուղղված են վեճը լուծելուն՝ չբացառելով գործն ըստ էության լուծող վճռին հաջորդող փուլերը (տես ԽԹօելոտջն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 22410/93 գանգատով Եվրոպական դատարանի 23. 09. 1997 թվականի վճիռը, 28-29):

Անդրադառնալով դատական վարույթի քննության ժամկետի «ողջամտության» չափանիշի բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ հատկանիշը հստակ բանաձնով կամ սահմանումով բնորոշել հնարավոր չէ, քանի որ այն յուրաքանչյուր դեպքում ենթակա է առանձին գնահատման՝ հաշվի առնելով տվյալ դեպքի բոլոր էական փաստական հանգամանքները: Այդուհանդերձ, հնարավոր է առանձնացնել որոշակի չափորոշիչներ, որոնք ինչ- որ չափով կարող են պիտանի լինել գործի քննության ժամկետի «ողջամիտ» լինելու հարցը գնահատելու համար:

Մասնավորապես, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում վարույթի տնողության ողջամտությունը յուրաքանչյուր դեպքի համար պետք է գնահատվի ըստ հատուկ հանգամանքների (տե՛ս քո/ժ(6ոժօ-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 30979/96 գանգատով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 43), որը կարող է պահանջել ընդհանուր գնահատում (տե'ս ՕԵՏոոոծ/6--ն ընդդեմ Ավստրիայի թիվ 11761/85 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.1990 թվականի որոշումը, կետ 72, Շօո/ոց6ՒՏ01 Տ./4.-ն ընդդեմ Պորտուգալիայի թիվ 35382/97 գանգատով Եվրոպական դատարանի 06.04.2000 թվականի վճիռը, կետ 23): Վարույթի տնողության ողջամտությունը պետք է գնահատվի դատարանի նախադեպային իրավունքով հաստատված հետնյալ չափանիշների լույսի ներքո.

1. գործի բարդությունը,

10

2. դիմումատուի Ա համապատասխան մարմինների դրսնորած վարքագիծը,

Յ. այն, ինչը դիմումատուի համար խաղաքարտին է դրված վեճի շրջանակներում (տե՛ս Շօոոոց6ՒՏՕ11 Տ.4.-ն ընդդեմ Պորտուգալիայի թիվ 35382/97 գանգատով Եվրոպական դատարանի 06.04.2000 թվականի վճիռը, ՒԷո/ժ16ոժօ--ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 30979/96 գանգատով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 43, Տոտծե-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 75529/01 գանգատով Եվրոպական դատարանի 08.06.2006 թվականի վճիռը, կետ 128, ԷԼ ԼԼՇ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 18526/13 գործով Եվրոպական դատարանի 31.01.2019 թվականի որոշումը, կետ 63):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ն բացահայտել յուրաքանչյուր չափանիշների էությունը:

Գործի բարդությունը.

Գործի բարդությունը կարող է կապված լինել ն փաստերի հիմքով, ն. օրենքի հիմքով բարձրացվող հարցերի հետ (ե՛ս Խճոթ ԿԱՏՇիօ մօ 1 Շոռոջտ-ն ընդդեմ Իտալիայի թիվ 12539/86 գանգատով Եվրոպական դատարանի 19.09.1994 թվականի վճիռը 55, Քճքոշհօլոտջն ընդդեմ Հունաստանի թիվ 31423/96 գանգատով Եվրոպական դատարանի 25. 03. 1999 թվականի վճիռը, կետ 39): Այն, օրինակ, կարող է կապված լինել գործում մի քանի կողմ ներգրավելու հետ (տե'ս ՒԼ-ն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 9580/81 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1987 թվականի վճիռը, կետ 72) կամ ձեռք բերվելիք տարբեր ապացույցների հետ (տե՛ս Էստօո-ն ընդդեմ Լեհաստանի թիվ 26614/95 գործով Եվրոպական դատարանի 03. 12. 1997 թվականի որոշումը, կետ 63), փորձաքննություններ նշանակելու ն դրանց կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ (տե՛ս ԷԼ ԼԼՇն ընդդեմ Հայաստանի թիվ 18526/13 գործով Եվրոպական դատարանի 31.01.2019 թվականի որոշումը, կետ 63): Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նան հաշվի առնել դատաքննության ընթացքում լուծվող իրավական խնդիրների բնույթը (ինչպիսիք կարող են լինել, օրինակ՝ գործի ընդդատությունը, կիրառման ենթակա իրավական ակտի սահմանադրականությունը, միջազգային պայմանագրի մեկնաբանությունը ն այլն): Նշվածի համատեքստում առանցքային նշանակություն ունի նան գործի քննության ընդհանուր ժամկետի գնահատումը` այնպիսի հանգամանքների հաշվառմամբ, ինչպիսիք են՝ այդ ժամկետում դատական ակտերի բողոքարկման կառուցակարգի գործադրման ընդհանուր ժամանակահատվածը, տնական ժամկետ պահանջող դատավարական գործողությունների կատարմամբ առաջացած ժամկետային խզումները, բեկանված ն նոր քննության ուղարկված գործերով՝ քննության ծավալի ու ժամանակահատվածի հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի ն ժամկետի հետ:

Դիմումատուի ն համապատասխան մարմինների վարքագիծը.

Դիմումատուներից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ո՛չ պահանջվում է ակտիվորեն համագործակցել դատական մարմինների հետ, ո՛չ էլ նրանց կարելի է մեղադրել ներպետական օրենսդրությամբ նրանց համար հասանելի իրավական պաշտպանության միջոցներից լիովին օգտվելու մեջ (տես Էոոօ-ը ն ՒԷօիքսօ-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9616/81 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 68): Տվյալ անձից պահանջվում է միայն ողջամտություն ցուցաբերել իրեն առնչվող դատավարական քայլերի կատարման հարցում, ձեռնպահ մնալ ձգձգելու հնարքների գործադրումից ն օգտվել ներպետական օրենսդրությամբ տրամադրվող շրջանակներից՝ վարույթը կրճատելու համար (ւրե՛'ս Սո/օո 41տծուռոյ. ՏՕոժ6ոՏ Տ.4.-ն ընդդեմ Իսպանիայի թիվ 11681/85 գանգատով Եվրոպական դատարանի 07.07.1989 թվականի

11

վճիռը, կետ 35) Դիմումատուի վարքագիծը համարվում է օբյեկտիվ փաստ, որը չի կարող վերագրվել պատասխանող պետությանը, ն որը պետք է հաշվի առնել՝ որոշելու համար, թե արդյո՞ք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված ողջամիտ ժամկետը գերազանցվել է, թե՝ ոչ (լրե՛ս ՔօլտտՏն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 57, Մ/6Տլոջօ--ն ընդդեմ Ավստրիայի թիվ 11796/85 գանգատով Եվրոպական դատարանի 30. 10. 1991 թվականի վճիռը, կետ 57, Էստօո-ե ընդդեմ Լեհաստանի թիվ 26614/95 գործով Եվրոպական դատարանի 03. 12. 1997 թվականի որոշումը, կետ 66) Մեկ այլ դեպքում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուի վարքագիծն ինքնին չի կարող օգտագործվել որպես միջոց՝ անգործության ժամանակահատվածն արդարացնելու համար:

Մասնավորապես, անհրաժեշտ է գնահատման ենթարկել, թե դատավարության տնողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ արդյո՞ք ձնավորվել լեն դատավարության մասնակիցների դրսնորած վարքագծի արդյունքում: Այսպես, հարկ է պարզել, թե արդյո՞ք դատական նիստերը հետաձգվել են պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նշված դատավարության մասնակիցների դատական նիստերին պարբերաբար չներկայանալու պատճառներով, արդյո՞ք դրանք եղել են հարգելի, թե անհարգելի, ու՞մ կողմից է ներկայացվել դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն, արդյո՞ք դատավարության մասնակիցներն իրենց դատավարական իրավունքներից օգտվել ն իրենց դատավարական պարտականությունները կատարել են բարեխղճորեն, թ'ե իրենց վարքագծով կանխամտածված խոչընդոտներ են ստեղծել, որոնք հավանաբար կձգձգեին գործի վարույթը: Վերջինի առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյո՞ք անձը չարաշահել է իր դատավարական իրավունքները ("«Եստօ օք ոջիւՏտ:: Որպես օրինակ կարող են լինել այն դեպքերը, երբ անձի վարքագիծը հանգեցնում է դատական նիստերի պարբերաբար հետաձգման (այդ նպատակով անձը ներկայացնում է միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու ն գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ, ընդ որում՝ որոշ դեպքերում` ամբողջությամբ գործի նյութերին արդեն իսկ մեկ անգամ ծանոթացած լինելու պայմաններում, ներկայացնում է բացարկի ն ինքնաբացարկի միջնորդություններ, հանդես գալիս հայտարարություններով, փոխում կամ հրաժարվում պաշտպանից, խախտում դատական նիստի կարգը, անհարգալից վերաբերմունք դրսնորում դատարանի նկատմամբ): Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ իրավական պաշտպանության միջոցներից բարեխղճորեն, իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտվելը չի կարող գնահատվել որպես շահագրգիռ սուբյեկտների կողմից գործի քննությունը դանդաղեցնող վարքագծի դրսնորում:

Չնայած նրան, որ ներպետական մարմինները չեն կարող պատասխանատվություն կրել ամբաստանյալի վարքագծի համար, այնուամենայնիվ, կողմերից որնէ մեկի կողմից ձգձգելու հնարքների գործադրումը համապատասխան մարմիններին չի ազատում վարույթի՝ ողջամիտ ժամկետում իրականացումն ապահովելու պարտականությունից (տես Խնոշիօսօ-ն ընդդեմ Բուլղարիայի թիվ 21558/03 գանգատով Եվրոպական դատարանի 02.09.2010 թվականի վճիռը, կետ 68):

Եվրոպական դատարանը հավելել է, որ միայն պետությանը վերագրելի ձգձգումները կարող են արդարացնել «ողջամիտ ժամկետի» պահանջը չբավարարելու մասին եզրահանգումը (տե՛ս Ցսօհհօ1շ--ն ընդդեմ Գերմանիայի թիվ 7759/77 գանգատով Եվրոպական դատարանի 06. 05. 1991 թվականի վճիռը, կետ 49, Քճքճց60-Ջյօս-ն ընդդեմ Հունաստանի թիվ 24628/94 գանգատով Եվրոպական դատարանի 22. 10. 1997 թվականի վճիռը, կետ 40, ՒԷ/սոծո-ն ընդդեմ Լեհաստանի թիվ 26614/95 գործով Եվրոպական դատարանի 15. 10. 1999 թվականի որոշումը, կետ 66):

Պետությունը պատասխանատու է իր բոլոր մարմինների համար` ոչ միայն դատական մարմինների, այլն բոլոր հասարակական հաստատությունների համար (տե՛ս ԽԱՒեոՏ Խ/0-6/-0-ն

12

ըեդդեմ Պորտուգալիայի թիվ 13785 գանգատով Եվրոպական դատարանի 26.10. 1988 թվականի վճիռը, կետ 60): Նույնիսկ այնպիսի իրավական համակարգերում, որոնցում կիրառվում է այն սկզբունքը, որ ընթացակարգի իրականացման նախաձեռնությունը վերապահվում է կողմերին, վերջիններիս վերաբերմունքը դատարաններին չի ազատում արագ կերպով դատաքննություն ապահովելու պարտավորությունից, ինչը պահանջվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով (տես Քռհոտ-ը ն այլք ընդդեմ Հունաստանի թիվ 20323/92 գանգատով Եվրոպական դատարանի

26. 02. 1998 թվականի վճիռը, կետ 93, Ո6-66-ն ընդդեմ Սան Մարինոյի թիվ 69700/01գանգատով Եվրոպական դատարանի 17.06.2003 թվականի որոշումը, կետ 31, Տսոտծն-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 75529/01 գանգատով Եվրոպական դատարանի 08. 06.2006 թվականի վճիռը, կետ 129):

Եվրոպական դատարանի բնորոշմամբ պայմանավորվող պետություններն իրենք են կազմակերպում իրենց իրավական համակարգն այնպես, որ իրենց դատարանները կարողանան երաշխավորել, որ յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի քաղաքացիական իրավունքների ն ։պարտավորությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում: Դատարանի ծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի չափազանց երկար տնողությունը (տե՛ս ՔոօեՏեոծ/6՛-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 20950/92 գանգատով Եվրոպական դատարանի 01071997 թվականի վճիռը, կետ 64), քանի որ անդամ պետություններն իրենց իրավական համակարգը պետք է կազմակերպեն այնպես, որ երաշխավորվի ողջամիտ ժամկետում դատական որոշումներ ձեռք բերելու իրավունքը, չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը չի կարող հաշվի առնվել որպես արդարացում:

Ի՞նչն է խաղաքարտին դրված վեճի ընթացքում.

Զբաղվածության մասին վեճերն իրենց բնույթով պահանջում են արագ որոշման ընդունում (տես ՄՕՇճէսՒօ-նն ընդդեմ Իտալիայի թիվ 189785 գանգատով Եվրոպական դատարանի

24. 05. 1991 թվականի որոշումը, կետ 17' անկախ այն հանգամանքից, թե խաղաքարտին դրված հարցը կապված է հումանիտար մասնագիտության մատչելիության (տե՛ս 71հնտոծոօջ-նն ընդդեմ Հունաստանի թիվ 34369/97 գանգատով Եվրոպական դատարանի 06.04.2000 թվականի որոշումը, կետեր 60 ն 62), դիմումատուի ամբողջ մասնագիտական գործունեության (տե'ս Խօո/ց-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 6232/73 գանգատով Եվրոպական դատարանի 10. 03. 1980 թվականի որոշումը, կետ 111), դիմումատուի զբաղվածության շարունակական լինելու (տե՛ս Շճոճ/օ-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 41001/98 գանգատով Եվրոպական դատարանի 26. 09. 2000 թվականի որոշումը, կետ 14), մերժման դեմ բողոքի (տե'ս 8սօհհօլ-ն ըեդդեմ Գերմանիայի թիվ 7759/77 գանգատով Եվրոպական դատարանի 06.05.1981 թվականի որոշումը, կետ 52, աշխատանքային գործունեության կասեցման (տես ՕեջոոծյօՒ-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 11761/85 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.1990 թվականի որոշումը, կետ 72), նրա տեղափոխման (տե՛ս ՏՕՐԼՈ)յ-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 40589/07 գանգատով Եվրոպական դատարանի 24.09.2009 թվականի որոշումը, կետ 34) կամ նրա վերականգնման հետ, թե ոչ (տես Ձօստալյ-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 26256/95 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1998 թվականի որոշումը, կետ 117), կամ երբ պահանջվող գումարը դիմումատուի համար ունի էական նշանակություն:

Եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը ն վերջինիս նկատմամբ վստահությունը: «Ողջամիտ ժամկետ» եզրույթի էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/25302/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել