Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15413 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-154)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հուլիսի 2021թ. ՍԴԱՈ - 154 | «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով սույն գործով դիմող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՀՀ ոստիկանությունից տեսաձայնագրություններ, ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ տեղեկություններ, և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Մխիթար Զաքարյանին ձերբակալելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ որոշումները և դրանց համար հիմք հանդիսացող միջնորդությունները պահանջելու մասին, ՊԱՐԶԵՑ.

1. 2021 թվականի հուլիսի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված «Հույժ հրատապ» վերտառությամբ միջնորդությունը սույն միավորված գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր պահանջելու վերաբերյալ:

2. Դիմող նշում է, որ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի կողմից հնչեցրած սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլև փաստացի իրական բնույթ են կրել», ոստիկանության գլխավոր վարչության շենքի մուտքից դուրս են եկել դիմակավորված և զինված անձինք և անհամաչափ ուժ ու բռնություն կիրառելով Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին և նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել այդ ընթացքում խոչընդոտելով փաստաբանների գործունեությանը», պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

3. Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր: Հաշվի առնելով, որ դիմողը, ոստիկանության գործողությունները Մ. Զաքարյանի նկատմամբ դիտարկելով որպես անհամաչափ ուժի և բռնության գործադրում, այլ կերպ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված և նույն օրենսդրության շրջանակներում գնահատման ենթակա գործողությունները ներկայացրել է որպես դիմումում վկայակոչված բռնության սպառնալիքի գործադրման իրացում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բավարար չափով չի հիմնավորել պահանջվող տեղեկատվության ապացուցողական նշանակությունը սույն գործի լուծման համար, իսկ միջնորդության մեջ վկայակոչված գործողությունների իրավաչափության գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ի մասով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դիմող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՀՀ ոստիկանությունից տեսաձայնագրություններ, ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ տեղեկություններ, և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Մխիթար Զաքարյանին ձերբակալելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ որոշումները և դրանց համար հիմք հանդիսացող միջնորդությունները պահանջելու մասին, մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 հուլիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-154

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-154
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել