Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի քրեական պատասխանատվության ենթարկվելու իրավական հետևանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի քրեական պատասխանատվության ենթարկվելու իրավական հետևանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի քրեական պատասխանատվության ենթարկվելու իրավական հետևանքները 1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի քրեական պատասխանատվության ենթարկված լինելը հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետությունում նրան քրեական պատասխանատվության, պատժի ենթարկելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս: 2. Եթե կատարված հանցանքի համար անձն այլ պետության տարածքում կամ միջազգային դատարանի կողմից դատապարտ

Ամբողջ Տեքստ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի քրեական պատասխանատվության ենթարկվելու իրավական հետևանքները 1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի քրեական պատասխանատվության ենթարկված լինելը հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետությունում նրան քրեական պատասխանատվության, պատժի ենթարկելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

2. Եթե կատարված հանցանքի համար անձն այլ պետության տարածքում կամ միջազգային դատարանի կողմից դատապարտվել է և ամբողջությամբ կրել է պատիժը կամ ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ պատժից, ապա այդ արարքի համար նա Հայաստանի Հանրապետությունում այլևս քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկվել չի կարող, բացառությամբ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Եթե կատարված հանցանքի համար անձը մասնակիորեն է կրել պատիժը կամ այն դեռևս չի կրել, ապա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթարկվելիս պատժի կրած մասը հաշվակցվում է, իսկ այն պատժատեսակների պարագայում, որոնց հաշվակցումն անհնարին է, պատժի կրած մասը հաշվի է առնվում անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս: Հաշվակցման ենթակա է նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում անձը մինչև դատապարտվելը կամ պատժի կրման ուղարկվելը քրեադատավարական օրենսդրությանը համապատասխան պահվել է անազատության մեջ:

3. Օտարերկրյա պետության կամ միջազգային դատարանի սահմանած պատիժը Հայաստանի Հանրապետությունում կրող անձի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պատժից ազատելու հիմքերն ու պայմանները:

4. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են համապատասխան դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվելուց հետո: (13 -րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն) ԲԱԺԻՆ 2 ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 4 ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել