ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 367 — Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները 1.
Ամփոփում
Հոդված 367. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները 1. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները կարող են ներառել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության այլ աղբյուրները: 2. Եթե չվերահսկվող գործարքի մասին, որպես տեղեկատվության աղբյուր, հավասար արժանահավատությամբ կարող են օգտագործվել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ապա, որպես տեղեկատվության աղբ
Ամբողջ Տեքստ
Հոդված 367. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները 1. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները կարող են ներառել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության այլ աղբյուրները:
2. Եթե չվերահսկվող գործարքի մասին, որպես տեղեկատվության աղբյուր, հավասար արժանահավատությամբ կարող են օգտագործվել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ապա, որպես տեղեկատվության աղբյուր, պետք է օգտագործել ներքին չվերահսկվող գործարքները:
3. Չվերահսկվող գործարքների մասին, որպես տեղեկատվության այլ աղբյուրներ, կարող են օգտագործվել, մասնավորապես` 1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունը. 2) տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող՝ հարկային մարմնի սահմանած՝ միջազգային հեղինակավոր առևտրային տվյալների բազաներում առկա ֆինանսական և այլ տեղեկություններ. 3) արտաքին առևտրի վերաբերյալ հրապարակված մաքսային վիճակագրությունը. 4) պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական տեղեկատվության աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունը.
5) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին).
6) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունը. 7) օրենքով սահմանված կարգով որոշված՝ անշարժ գույքի արժեքը. 8) կազմակերպությունների պաշտոնական կայքերում տեղադրված ֆինանսական և (կամ) տրանսֆերային գնագոյացման քաղաքականությունների վերաբերյալ հաշվետվությունները. 9) մետաղական և (կամ) արժեթղթերի բորսաների հրապարակած տեղեկատվությունը: 4. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-86-Ն) 5. Ռեզիդենտ հարկ վճարողների մասնակցությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումն ընդունելի է, եթե դրանք համադրելի են վերահսկվող գործարքի հետ: (367-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., խմբ., լրաց.
23.03.22 ՀՕ-86-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
