Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 184.1 — Գրավառուին վնաս պատճառելը 1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որեւէ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 184.1 — Գրավառուին վնաս պատճառելը 1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որեւէ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 184.1.Գրավառուին վնաս պատճառելը 1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որեւէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, եւ նրան պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: 2. Նույն գործողությ

Ամբողջ Տեքստ

Հոդված 184.1.Գրավառուին վնաս պատճառելը

1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որեւէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, եւ նրան պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կամ գրավառուին պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը: (184.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-112-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել