Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-223 հունվարի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 հունվարի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ

2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

23 հունվարի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գագիկ Սարգսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գագիկ Սարգսյանը 2011թ. դեկտեմբերի 30-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի

համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 1-ին, 3- րդ, 5-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 91-րդ հոդվածների, 92-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 14-րդ, 14.1-րդ, 15-րդ և 98-րդ հոդվածների պահանջներին։ Գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

1. Հարկ է նշել, որ դիմողի կողմից պարզորոշ և հստակ չեն վկայակոչված օրենքի այն դրույթները /հոդվածները/, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է։

Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից ընդհանրապես անտեսված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 69-րդ հոդվածի 4-րդ մասի դիմումի ընդունելիության համար պարտադիր համարվող վավերապայմանները այնքանով, որքանով դիմումում բացակայում է ու ներկայացված չէ առհասարակ որևէ հիմնավորում վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ։ Հարկ է արձանագրել նաև, որ անհրաժեշտ և բավարար իրավաբանական փաստարկներով հիմնավորված չէ դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումների փաստի և քննության առարկա իրավանորմերի Սահմանադրությանը հակասելու միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Մատնանշված հանգամանքները հիմք են տալիս եզրահանգելու, որ տվյալ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է /նշված օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետ, 69-րդ հոդվածի 7-րդ մաս և ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ և 9-րդ կետեր/։

2. Գործի քննությունը մերժելու օրենքով սահմանված հիմք է նաև այն կարևոր պարագան, համաձայն որի դիմողը փաստորեն ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց։ Այլ խոսքով դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն սահմանադրական դատարանին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Գագիկ Սարգսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

23 հունվարի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/2-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունվարի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել