ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 614 — Վարձատուի պատասխանատվությունը վարձակալության հանձնված գույքի թերությունների համար 1.
Ամփոփում
Հոդված 614. Վարձատուի պատասխանատվությունը վարձակալության հանձնված գույքի թերությունների համար 1. Վարձատուն պատասխանատվություն է կրում վարձակալության հանձնված գույքի օգտագործմանը լրիվ կամ մասնակիորեն խոչընդոտող թերությունների համար, եթե նույնիսկ վարձակալության պայմանագիրը կնքելիս նա չի իմացել այդ թերությունների մասին: Այդպիսի թերություններ հայտնաբերելիս վարձակալը, իր ընտրությամբ, իրավունք ունի` 1) վարձատուից պահանջել անհատույց վերացնելու գույքի թե
Ամբողջ Տեքստ
Հոդված 614. Վարձատուի պատասխանատվությունը վարձակալության հանձնված գույքի թերությունների համար 1. Վարձատուն պատասխանատվություն է կրում վարձակալության հանձնված գույքի օգտագործմանը լրիվ կամ մասնակիորեն խոչընդոտող թերությունների համար, եթե նույնիսկ վարձակալության պայմանագիրը կնքելիս նա չի իմացել այդ թերությունների մասին: Այդպիսի թերություններ հայտնաբերելիս վարձակալը, իր ընտրությամբ, իրավունք ունի` 1) վարձատուից պահանջել անհատույց վերացնելու գույքի թերությունները կամ համաչափորեն իջեցնելու վարձավճարը, կամ հատուցելու գույքի թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերը. 2) վարձատուին նախապես տեղեկացնելով` վարձավճարից պահել տվյալ թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերի գումարը. 3) պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը:
2. Վարձակալի պահանջների կամ վարձատուի հաշվին գույքի թերությունները վերացնելու նրա մտադրության մասին ծանուցված վարձատուն կարող է վարձակալին հանձնված գույքն անհապաղ փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման գույքով կամ անհատույց վերացնել գույքի թերությունները:
3. Եթե վարձակալի պահանջները բավարարելը կամ վարձավճարի հաշվին թերությունները վերացնելու համար նրա կատարած ծախսերը պահելը չի ծածկում վարձակալին պատճառված վնասները, նա իրավունք ունի պահանջել հատուցելու վնասների չծածկված մասը:
4. Վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի այն թերությունների համար, որոնք նա նշել է պայմանագիրը կնքելիս, կա'մ նախապես հայտնի են եղել վարձակալին, կա'մ պետք է վարձակալի կողմից հայտնաբերվեին գույքը զննելիս կա'մ պայմանագիր կնքելիս, կա'մ գույքը վարձակալության հանձնելիս դրա սարքինությունն ստուգելիս:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
