ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 17 — Ընթերական 1.
Ամփոփում
Հոդված 17. Ընթերական 1. Հարկադիր կատարողը կարող է կատարողական գործողությունների կատարմանը ներգրավել ընթերակայի՝ դրանց կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար։ 2. Հարկադիր կատարողն ընթերակա ներգրավում է պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության հետ կապված կատարողական գործողություններ ի
Ամբողջ Տեքստ
Հոդված 17. Ընթերական 1. Հարկադիր կատարողը կարող է կատարողական գործողությունների կատարմանը ներգրավել ընթերակայի՝ դրանց կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար։
2. Հարկադիր կատարողն ընթերակա ներգրավում է պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության հետ կապված կատարողական գործողություններ իրականացնելիս, եթե անհնարին է նշված կատարողական գործողությունը սույն օրենքով սահմանված կարգով տեսանկարահանելը:
3. Ընթերակա կարող է լինել կատարողական վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը, որն ունակ է լրիվ և ճիշտ ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները։
4. Ընթերական ծանոթանում է կատարողական գործողությունների արձանագրությանը և ստորագրում այն՝ առկայության դեպքում շարադրելով իր դիտողությունները, ինչպես նաև ներկայացնելով տեղեկություններ կատարողական վարույթի մասնակիցների հետ իր հարաբերությունների մասին։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
