Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 32 — Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը պահանջատիրոջ կողմից 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 32AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 32 — Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը պահանջատիրոջ կողմից 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 32. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը պահանջատիրոջ կողմից 1. Պահանջատերը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել կատարման ենթակա ակտի ինչպես ամբողջ եզրափակիչ մասը, այնպես էլ դրա մի մասը կատարելու պահանջով: 2. Պահանջատերը հարկադիր կատարման մեկ դիմումում կարող է միավորել կատարման ենթակա միևնույն ակտով մեկից ավելի պարտապանների նկատմամբ կատարողական վարույթներ հարուցելու պահանջներ: 3. Եթե կատարման ենթակա ակտը կայացվել է հօգուտ մի քանի

Ամբողջ Տեքստ

Հոդված 32. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը պահանջատիրոջ կողմից 1. Պահանջատերը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել կատարման ենթակա ակտի ինչպես ամբողջ եզրափակիչ մասը, այնպես էլ դրա մի մասը կատարելու պահանջով:

2. Պահանջատերը հարկադիր կատարման մեկ դիմումում կարող է միավորել կատարման ենթակա միևնույն ակտով մեկից ավելի պարտապանների նկատմամբ կատարողական վարույթներ հարուցելու պահանջներ:

3. Եթե կատարման ենթակա ակտը կայացվել է հօգուտ մի քանի անձի, ապա այդ անձանցից յուրաքանչյուրը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել միայն իր օգտին կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ՝ կատարման ենթակա ակտի համապատասխան մասով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել