Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122 — Բողոքարկման ժամկետները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122 — Բողոքարկման ժամկետները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 122. Բողոքարկման ժամկետները 1. Բողոքը կարող է ներկայացվել այն պահից հետո՝ երկու ամսվա ընթացքում, երբ բողոք բերող անձն իմացել էր կամ կարող էր իմանալ պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշման մասին, սակայն ոչ ուշ, քան վիճարկվող ակտի կայացումից մեկ տարի հետո, եթե կոնկրետ բողոքի համար օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: 2. Բողոք բերողի միջնորդությամբ բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու

Ամբողջ Տեքստ

Հոդված 122. Բողոքարկման ժամկետները 1. Բողոքը կարող է ներկայացվել այն պահից հետո՝ երկու ամսվա ընթացքում, երբ բողոք բերող անձն իմացել էր կամ կարող էր իմանալ պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշման մասին, սակայն ոչ ուշ, քան վիճարկվող ակտի կայացումից մեկ տարի հետո, եթե կոնկրետ բողոքի համար օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:

2. Բողոք բերողի միջնորդությամբ բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետը բաց թողնելը հարգելի է համարվում, և լուծվում է վարույթ նախաձեռնելու հարցը, եթե բողոք բերող անձը բողոքարկման ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով: Բողոքարկման ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելը հիմնավորում է բողոք բերող անձը:

3. Բողոքարկման ժամկետն առանց հարգելի պատճառի բաց թողնելու դեպքում դատապարտյալի բողոքը թողնվում է առանց քննության։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել