Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Զախարյան — ՎԴ/1494/05/08
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Զախարյան — ՎԴ/1494/05/08

Վճռաբեկ դատարանՎԴ/1494/05/0826 դեկտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԳործ հարուցելու հիմքը և հայցի տեսակները
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Լենո Զախարյանի տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Երևանի քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Լենո Զախարյանից Երևանի քաղաքապետարանի 07.11.2007 թվականի որոշմամբ նշանակված 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և պարտավորեցնել տարածքը բերել նախկին տեսքի: Վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 01.08.2008 թվականի վճռով 200.000 ՀՀ դրամ բռնագանձ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/1494/05/08

Դատավոր Ռ. Հակոբյան

Վարչական գործ թիվ ՎԴ/1494/05/08

2008թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Լենո Զախարյանի տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Երևանի քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Լենո Զախարյանից Երևանի քաղաքապետարանի 07.11.2007 թվականի որոշմամբ նշանակված 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և պարտավորեցնել տարածքը բերել նախկին տեսքի:

Վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 01.08.2008 թվականի վճռով 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է հայցվորի կողմից հայցապահանջի նշված մասից հրաժարվելու հիմքով, իսկ տարածքը նախկին տեսքի բերելուն պատասխանողին պարտավորեցնելու մասով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

2

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի

հիմնավորումներով.

սահմաններում

ներքոհիշյալ

Դատարանը սխալ է մեկնաբանել ՛Երևան քաղաքում պետական կառավարման մասին ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի ՛բ ենթակետի պահանջները, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Դատարանը եզրահանգելով, որ բացակայում են տարածքը նախկին տեսքի բերելուն Լենո Զախարյանին պարտավորեցնելու իրավական հիմքերը, սխալ է մեկնաբանել ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի ՛բ ենթակետը, համաձայն որի Երևանի քաղաքապետը քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ: Դատարանը հանգել է սխալ եզրակացության, որ ՛միջոցներ ձեռնարկելը չի նշանակում առանց վարչական ակտի ընդունման պարտավորեցման հայցադիմում դատարան ներկայացնելը: Դատարանի նշված եզրահանգումն անհիմն է, քանի որ տարածքը նախկին տեսքի բերելու առաջարկությունը նախատեսված է Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ: Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը, որի հետևանքով սխալ եզրահանգում է արել այն մասին, որ ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ որևէ նորմ ՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով կամ որևէ այլ իրավական ակտով նախատեսված չէ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի հայցը մերժելու մասը և այն փոփոխել հայցն այդ մասով բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.09.2005 թվականի թիվ 1212759 վկայականի համաձայն Նորք-Մարաշ համայնքի Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող 63,9քմ մակերեսով բնակելի տունը, 21քմ օժանդակ շինությունը և 0,05հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Լենո Զախարյանին:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների 26.10.2007 թվականի արձանագրության համաձայն Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում հայտնաբերել են ՛Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի խախտման փաստ, այն է Լենո Զախարյանի կողմից Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող սեփական տան վրա, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ինքնակամ կառուցվել է 64քմ մակերեսով մանսարդային հարկ:

3. Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշման համաձայն Լենո Զախարյանը, ՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամ տուգանքի տեսքով: Նշված որոշմամբ Լենո Զախարյանին առաջարկվել է նաև միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

4. Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ նշանակված 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը Լենո Զախարյանի կողմից վճարվել է:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

3

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՛Երևան քաղաքում պետական կառավարման մասին ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի բ) ենթակետի համաձայն քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում Երևանի քաղաքապետն իրականացնում է քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին կետի համաձայն ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: Սույն գործի փաստերից հետևում է, որ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, Լենո Զախարյանն ինքնակամ կառուցել է 64քմ մակերեսով մանսարդային հարկ, որի համար Երևանի քաղաքապետի 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության ՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Ընդ որում, Երևանի քաղաքապետը, վերը նշված վարչական իրավախախտման կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում, 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ առաջարկել է Լենո Զախարյանին միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

Փաստորեն, Երևանի քաղաքապետը, ՀՀ Նախագահի 06.05.1997թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, միջոցներ է ձեռնարկել ապօրինի շինարարության վերացման ուղղությամբ, որպիսի գործողություններն իրենց մեջ ընդգրկում են նաև ինքնակամ կառույցի քանդման ու հողամասի սեփականատիրոջ հաշվին հողամասի նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ բացակայում է տարածքը նախկին տեսքի բերելուն Լենո Զախարյանին պարտավորեցնելու պահանջի բավարարման իրավական հիմքերը: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ Լենո Զախարյանին առաջարկվել է տարածքը բերել նախկին տեսքի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է դատարանի եզրահանգումն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը պարտավորեցման հայցադիմում է ներկայացրել դատարան առանց վարչական ակտի ընդունման: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ

4

Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի հայցը մերժելու մասը և այն փոփոխել հայցը բավարարել. պարտավորեցնել Լենո Զախարյանին ք. Երևան, Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող տարածքը բերել նախկին տեսքի:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Դատավորներ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2008 թ.
Գործի #:
ՎԴ/1494/05/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել