ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 500 — Գնորդի` ապրանքն ընդունելու պարտականությունը 1.
Ամփոփում
Հոդված 500. Գնորդի` ապրանքն ընդունելու պարտականությունը 1. Գնորդը պարտավոր է ընդունել իրեն հանձնված ապրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրավունք ունի պահանջել փոխարինելու ապրանքը կամ հրաժարվելու առուվաճառքի պայմանագիրը կատարելուց: 2. Գնորդը պարտավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք, սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են նրա կողմից համապատասխան ապրանք հանձնելը և ընդունելն ապահովելու համար, եթե այլ բան նախատեսվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 500. Գնորդի` ապրանքն ընդունելու պարտականությունը 1. Գնորդը պարտավոր է ընդունել իրեն հանձնված ապրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրավունք ունի պահանջել փոխարինելու ապրանքը կամ հրաժարվելու առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:
2. Գնորդը պարտավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք, սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են նրա կողմից համապատասխան ապրանք հանձնելը և ընդունելն ապահովելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով:
3. Այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, այլ իրավական ակտերի կամ առուվաճառքի պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել ընդունելու ապրանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
