Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 406 — Վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 406AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 406 — Վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 406. Վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումը 1. Վճռաբեկ դատարանը բողոքի քննության արդյունքով կայացնում է որոշում: 2. Որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից: 3. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ՝ գործին մասնակցող և այլ անձանց բացակայությամբ: 4. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները: 5. Բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ

Ամբողջ Տեքստ

Հոդված 406. Վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումը 1. Վճռաբեկ դատարանը բողոքի քննության արդյունքով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից:

3. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ՝ գործին մասնակցող և այլ անձանց բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները:

5. Բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են` 1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած Վճռաբեկ դատարանի կազմը. 2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը). 3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վճիռ կայացրած դատավորի անունը և ազգանունը. 4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները). 5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը. 6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը. 7) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս. 8) դատական ակտը բեկանելիս կամ օրինական ուժի մեջ թողնելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ. 9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը. 10) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները:

6. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն դատական ակտի բեկանման համար, պետք է դրանց մասին նշի կայացրած որոշման մեջ: (406-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-129-Ն, լրաց.

07.02.24 ՀՕ-82-Ն ) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել