Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27.1 — Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27.1 — Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 27.1. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը 1. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունն այդ մասին մեկ օրվա ընթացքում ծանուցում է Կենտրոնական բանկին: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումը ստանալու կամ հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ուն

Ամբողջ Տեքստ

Հոդված 27.1. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը 1. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունն այդ մասին մեկ օրվա ընթացքում ծանուցում է Կենտրոնական բանկին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումը ստանալու կամ հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու փաստը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:

3. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1 օրվա ընթացքում, վճարահաշվարկային կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` ֆիզիկական անձ պարտատերերի քանակի և պարտավորությունների ընդհանուր չափի վերաբերյալ:

4. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և պարբերականությամբ:

5. Ֆիզիկական անձ պարտատերերի նկատմամբ պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո վճարահաշվարկային կազմակերպությունը եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաշվետվությունը վերլուծելուց հետո անհրաժեշտության դեպքում մեկօրյա ժամկետում տեղում ստուգում կատարելու միջոցով հետևում է պարտավորությունների մարման գործընթացի կազմակերպմանը: (27.1-ին հոդվածը լրաց.

14.04.11 ՀՕ-131-Ն) Գ Լ ՈՒ Խ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել