ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 143 — Իրավունքի իրականացման սահմանափակումը 1.
Ամփոփում
Հոդված 143. Իրավունքի իրականացման սահմանափակումը 1. Իրավունքի իրականացման սահմանափակումը վարույթի մասնակցի կամ վկայի` որոշակի իրավունքների սույն օրենսգրքով սահմանված պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է: 2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում․ 1) միջնորդություն հարուցելը. 2)
Ամբողջ Տեքստ
Հոդված 143. Իրավունքի իրականացման սահմանափակումը 1. Իրավունքի իրականացման սահմանափակումը վարույթի մասնակցի կամ վկայի` որոշակի իրավունքների սույն օրենսգրքով սահմանված պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:
2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում․ 1) միջնորդություն հարուցելը. 2) բացարկ հայտնելը. 3) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ապացույցներ ներկայացնելը. 4) վարույթի նյութերին ծանոթանալը և դրանցից ցանկացած տեղեկություն դուրս գրելը. 5) բացման խոսքով, եզրափակիչ ելույթով կամ եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը. 6) պաշտպանից հրաժարվելը, 7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը:
3. Իրավունքի իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաև վարութային գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, լիազոր ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսևորվում է տվյալ վարութային գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, լիազոր ներկայացուցիչներին կամ փաստաբաններին:
4. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
