Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-483-Ն11 դեկտեմբերի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում` ա) 2-րդ կետում «30 մլն դրամը» բառերը փոխարինել «50 մլն դրամը» բառերով և վերջին նախադասությունից հանել «խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության, ինչպես նաև» բառերը. բ) 3-րդ կետի «ե» ենթակետում` - «վարկային» բառից առաջ ավելացնել «բանկերը, գրավատները,» բառերը, - «աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողները» բառերը փոխարինել «իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն իրականացնողները» բառերով. գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան պետական գրանցման եռամսյակի վերջին օրը) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսված գրավոր հայտարարագիրը:»: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Վարձակալության և փոխառության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի և փոխատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը` վարձավճարները և տոկոսները: Իրացման շրջանառությունը ներառում է նաև ռոյալթիները:»: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում` ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ 3.5 տոկոս դրույքաչափով, իսկ վարձակալության դեպքում` իրացման շրջանառության նկատմամբ 10 տոկոս դրույքաչափով:». բ) 2-րդ կետի «ա» ենթակետում «8 տոկոս» բառերը փոխարինել «7 տոկոս» բառերով, իսկ «բ» ենթակետում «13 տոկոս» բառերը` «12 տոկոս» բառերով: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում` ա) 1-ին կետում` - «Հաշվետու» բառը փոխարինել «Բացառությամբ խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների, հաշվետու» բառերով, - «ա» և «բ» ենթակետերը փոխարինել «5 տոկոսը կազմող գումարի չափով» բառերով. բ) 2-րդ կետում` - հանել «խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով», «2 տոկոսից պակաս, իսկ գործունեության մնացած տեսակների մասով`» և «համապատասխանաբար 2 տոկոս և» բառերը, - «դրույքաչափերով» բառը փոխարինել «դրույքաչափով» բառով: Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում` ա) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը. բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով` «5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հաշվարկված) պարզեցված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-483-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-483-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2003-01.01.2009) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.12.30/60(235) Հոդ.1377 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.12.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.12.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2003 Ուժը կորցրել է 01.01.2009 Հիմնական ակտ 11.12.2002, ՀՕ-483-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.06.2000, ՀՕ-61 05.06.2000, ՀՕ-61 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 դեկտեմբերի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-483-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել