ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 47-րդ կետը «թարգմանչին,» բառից հետո լրացնել «հոգեբանին,» բառով: Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողություններն ամրագրվում են թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ:»: Հոդված 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «մեղադրյալը» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով: Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասը «Փորձագետին» բառից հետո լրացնել «, հոգեբանին» բառով: Հոդված 5. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «թարգմանչին» բառից հետո լրացնել «, հոգեբանին» բառով․ 2) 1-ին մասը «դատական նիստի քարտուղարը» բառերից հետո լրացնել «կամ հոգեբանը» բառերով․ 3) 1-ին մասի 2-րդ կետը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «հոգեբան,» բառով․ 4) 2-րդ մասը «թարգմանիչ» բառից հետո լրացնել «, հոգեբան» բառով: Հոդված 6. Օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․ «3.1. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում օրենքով նախատեսված պարտականությունների կատարմանն ուղղված գործողությունների իրականացման դեպքերի վրա, եթե դրանց չկատարումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Այդ գործողությունների իրականացման մասին մեղադրյալն անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։»։ Հոդված 7. Օրենսգրքի 125-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Գրավատուի դիմումի և հիմնավորող փաստաթղթերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գրավադրված անշարժ գույքը կարող է փոխարինվել համարժեք այլ գույքով կամ գումարով:»: Հոդված 8. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասում «ֆինանսների» բառը փոխարինել «գույքի» բառով: Հոդված 9. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․ «3) միջնորդությունը մասնակի բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հաստատելու մասին։»: Հոդված 10. Օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասը «իրավասու է» բառերից հետո լրացնել «դատաքննության ցանկացած փուլում» բառերով: Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 351.1-ին հոդվածով. « Հոդված 351.1. Եզրափակիչ դատական ակտ կայացնելուց հետո մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելը կամ վերացնելը 1. Եթե մինչև եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ այն բողոքարկելու դեպքում բողոքը վերադաս դատարանի կողմից վարույթ ընդունելը ի հայտ է գալիս մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգ, դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ մեղադրյալի կամ պաշտպանի միջնորդությամբ քննում է խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու հարցը:
2. Դատական նիստն անցկացվում է մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ դատարանին հայտնի դառնալուց հետո՝ հնարավոր ամենակարճ ժամկետում:
3. Պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:
4. Եթե հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է փոխել կամ վերացնել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ապա դատարանի որոշումն անհապաղ հանձնվում է հանրային մեղադրողին, պաշտպանին, մեղադրյալին և խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին:»։ Հոդված 12. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով. «2.2. Բացառիկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:»: Հոդված 13. Օրենսգրքի 408-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով նախատեսված դեպքում բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը:»: Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ստանձնած գործերի քննության վրա: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-239-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-239-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.06.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.06.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.07.2026 Հիմնական ակտ 18.06.2026, ՀՕ-239-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.2021, ՀՕ-306-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-239-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
