Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-13-Ն17 դեկտեմբերի, 2003 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի` 1) 4-րդ մասի 1-ին կետից հանել «բացառությամբ հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների, ինչպես նաև պետական արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված պարտականությունների,» բառերը.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. «Օրենքով նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների սահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններն ու կարգերն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են սահմանվել օրենսդրական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ: Օրենքով նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների սահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող տեխնիկական նորմերը (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են սահմանվել այլ իրավական ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:».

3) 4-րդ մասի 12-րդ կետից հանել «, բացառությամբ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններն իրականացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական գործառնությունները կատարելու, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները կազմելու, կատարելու և հաշվետվություններ ներկայացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրերը պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցնելու կարգերի, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից համայնքային բյուջեներ մասնահանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի ուղղությունների» բառերը: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 87-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պաշտոնական պարզաբանումների մեկ օրինակը, դրանց ստորագրման օրվան հաջորդող երրորդ օրը, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը պարտավոր է «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» առաջիկա համարում հրապարակել դա: Պաշտոնական պարզաբանումների մեկ օրինակը սույն պարբերությամբ նախատեսված ժամկետում չուղարկելն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի «2003» թիվը փոխարինել «2007» թվով: Հ ՈԴՎԱԾ 4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի նորմը կիրառվում է 2003 թվականի հունիսի 30-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-13-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-13-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.01.2004-07.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.108 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.01.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.01.2004 Ուժը կորցրել է 07.04.2018 Հիմնական ակտ 17.12.2003, ՀՕ-13-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.04.2002, ՀՕ-320 03.04.2002, ՀՕ-320 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2003 թ.
Գործի #:
ՀՕ-13-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել