ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 6 — Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 6. Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները (վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն) Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքներն են` ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը. բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը. գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքների վերացման ժամանակ բնակչության պաշտպանությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 6. Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները (վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն) Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքներն են` ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը. բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը. գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքների վերացման ժամանակ բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը. դ) արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված և տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրականացումը. ե) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում. զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով. է) գործունեությունն արդարացված ռիսկի շրջանակներում. ը) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման ու ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման համար փրկարարական ուժերի մշտական պատրաստականության ապահովումը: (6-րդ հոդվածը փոփ.
08.12.11 ՀՕ-305-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
