ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16 - ին « ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում` 1) 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում` ա. 1-ին կետը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով, բ. 1.2-րդ կետի «գերազանցող» բառը փոխարինել «իրացնելուց հետո այլ» բառերով, գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով. «1.3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի ԿՄ Ա Վ», դ. 3-րդ կետը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով, ե. 4-րդ կետը «գինիների» բառից հետո լրացնել «և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերով, զ. 8.1-ին և 8.2-րդ կետերի ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում» բառերով, է. 8.2-րդ կետի «գերազանցող» բառը փոխարինել «ներմուծելուց հետո այլ» բառերով.
2) 3.1-ին մասը «առանձին» բառից հետո լրացնել «, կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում` 1-ին կամ 1.1-ին կամ 8-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակի իրականացման մասին» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով. «3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին և 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին:»: Հոդված 2. Անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեությունը:
3. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությունը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաև մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման ծանուցում: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. սեպտեմբերի 25 Երևան ՀՕ-418-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-418-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.03.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.09.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.09.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.03.2021 Հիմնական ակտ 16.09.2020, ՀՕ-418-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 13.11.2015, ՀՕ-120-Ն 13.11.2015, ՀՕ-120-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 սեպտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-418-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
