Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-184 հունիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 հունիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 18 | ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

4 հունիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Անուշավան Նիկողոսյանի անհատական դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ․

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի

Ա. Նիկողոսյանը 20.05.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը ձեւականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետեւանքները վերագրել խնդրո առարկա դրույթների սահմանադրականության

խնդրին:

Բացի դրանից, դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումում չեն բերված

անհրաժեշտ եւ բավարար իրավական փաստարկներ` վիճարկվող դրույթների հակասահմանադրականությունը հիմնավորելու համար ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ եւ 9-րդ կետեր/:

Դիմողը պատշաճ չի հիմնավորել նաեւ իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ

խախտման փաստի եւ սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթների

միջեւ պատճառահետեւանքային կապի անմիջական առկայությունը:

Ելնելով վերոգրյալից՝ եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ

օրենքի 32-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

մերժել:

Քաղաքացի Անուշավան Նիկողոսյանի անհատական դիմումով գործի քննությունը

ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇ

Նախագահող Ն

Անդամներ՝

ՔԱՐՏՈՒՂԱ =

ՐՈՒԹՅՈՒՆ

4 հունիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-18

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հունիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-18
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել