Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ5/0213/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ5/0213/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ5/0213/05/2320 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ներկայումս` Մրցակցության ն սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով) (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի՝ Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ

Ամբողջ Տեքստ

ԱՅՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ5/0213/05/23

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴՏ/0213/05/23

Նախագահող դատավոր՝ Մ. Մելքումյան

Դատավորներ՝ Ա. Հարությունյան

Հ. Խաչատրյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի մարտի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ներկայումս` Մրցակցության ն սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով) (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի՝ Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշումը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Տ. Սանթրոսյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 05.03.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.03.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ Ընկերության հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գեղամ Գնորգյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-29-րդ, 124-125-րդ ն 144-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ ն 9-րդ հոդվածները, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածը, «Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (ներկայումս «Տետեսական մրցակցության ն սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենք) (այսուհետ՝ «Օրենք») 91-րդ հոդվածի Լին մասը:

Հանձնաժողովն Ընկերութան նկատմամբ :պլատասխանատվության միջոց կիրառելիս առաջնորդվել է Օրենքով ն Հանձնաժողովի կողմից 28.12.2021 թվականին ընդունված «Պատասխանատվության միջոցի ընտրության Ա տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նան՝ Թիվ 395-Ն որոշում): Հանձնաժողովը թիվ 167-Ա որոշման մեջ մատնանշել է բոլոր այն հանգամանքները, որոնք հաշվի են առնվել Ընկերութան նկատմամբ պատասխանատվության միջոց տուգանքը կիրառելիս:

Հանձնաժողովի կողմից վարույթը հարուցվել է Ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսնորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերնույթ առկայության հիմքով: Մասնավորապես, Ընկերության կողմից խնդրո առարկա ապրանքն արտադրվել ն իրացվել է որպես պանիր, մինչդեռ վերջինս պարունակում է բուսական յուղ՝ որպես ինքնուրույն բաղադրամաս, ն ըստ այդմ՝ չի համարվում կաթնային մթերք հանդիսացող պանիր:

Հաշվի առնելով որ ապրանքն արտադրվել| է 25112022 թվականին՝ Հանձնաժողովը, հիմք ընդունելով Թիվ 395-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, իրավախախտման մեջ ներգրավված ապրանքներ է դիտարկել Ընկերության 2021 թվականին իրացված «պանիր» ապրանքատեսակը, որի իրացումից ստացված հասույթի չափը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների հիմա վրա կազմել է 365857 618.2 ՀՀ դրամ: Այսինքն՝ Հանձնաժողովը թիվ 167-Ա որոշմամբ Ընկերությանը պատասխանատվության ենթարկելիս ապրանքի իրացումից ստացված հասութ է համարել Ընկերության 2021 թվականին իրացված «պանիր» ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը՝ 365 857 618.2 ՀՀ դրամ:

3

Վերաքննի դատարանը տուգանք չափի իրավաչափության հարցին

անդրադառնալիս ոչ իրավաչափորեն եզրահանգել է, որ որպես «պանրի» իրացման հասութ է դիտարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությամբ ներկայացված հասույթն այն պայմաններում, երբ տեղեկատվությունը վերաբերում էր նան այ ամպրանքի իրացումից ստացված հասույթի: Մինչդեռ, Հանձնաժողովը ն Դատարանը նշել են, որ ընդհանուր տեղեկատվությունից առանձնացվել ն հիմք է ընդունվել միայն «պանիր» ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթը: Այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունը վերաբերել է նան այլ ապրանքի, վիճարկվող որոշման անվավերության հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ Հանձնաժողովը տուգանքի չափի հաշվարկման հիմքում դրել է միայն այն տեղեկատվությունը, որը վերաբերում է «պանիր» ապրանքատեսակին:

Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վիճարկվող ակտն անվավեր ճանաչել այն պայմաններում, երբ այդ ակտի օրենքի խախտմամբ ընդունված լինելը պայմանավորել է միայն տուգանքի չափի սխալ հաշվարկով՝ ընդունելով Ընկերության կողմից խախտում թույլ տալու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2025 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Հանձնաժողովի ««Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությաամբ ընկերութան կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» 01.02.2023 թվականի թիվ 47Ա որոշմամբ հարուցվել է վարութ «Ամասիայի Գլխավորող Պանրագորեարան» ՍՊ ընկերության կողմի տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ (հատոր 2, գ.թ. 68-73):

2) «Թիվ ՀԳ-Օ0272/23 վարույթով պատասխանող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսնորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերնույթ առկայության մասին» տեղեկանքի համաձայն պատասխանատվության միջոցի ընտրությունն ու տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը կիրականացվի Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 21-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության ն տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ (հատոր 1, գ.թ. 86-93):

3) Հանձնաժողովի ««Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշմամբ որոշվել է. «1. «Ամասիայի

4

Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի նոյեմբերի 25-ին արտադրված բուսական յուղի առկայությամբ «Հռեոճ Շհտօտ, Կաթնա Պանիր» ապրանքային նշանով, «Լոռի» անվանումով, 5076 յուղայնությամբ ապրանքը որպես պանիր մակնշելը ն իրացնելը որակել որպես հասարակության մոլորեցման դրսնորմամբ անբարեխիղճ մրցակցություն (..): 2. Օրենքի խախտման համար «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել 9.146.440 ՀՀ դրամի չափով տուգանք: (..)» (հատոր 1, գ.թ. 9-15):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետութան տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա ն պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը ն սոցիալական արդարությանը:

ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է յուրաքանչյուրի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, իսկ 86-րդ հոդվածի համաձայն` գործարար միջավայրի բարելավումը ն ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նան սպառողների շահերի պաշտպանությունը, ալպպրանքների, ծառայությունների ն աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը ներառված են տնտեսական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակների մեջ:

Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 59րդ հոդվածի 3-րդ մասում

սահմանադրական մակարդակով ամրագրվել է շուկայում մրցակցության խաթարման առանձին ձների շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության ն հակամրցակցային համաձայնությունների արգելքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախաբանը, սահմանադրական վերը նշված նորմերին համապատասխան, հռչակում է Օրենքի հետնյալ նպատակները. պաշտպանել ն խրախուսել լթտնտեսական գործունեության ազատությունը, ազատ

5

տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը ն սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է նույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջն կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջն բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցություն են նույն օրենքի 17-24-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը, ինչպես նան նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողությունները:

Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը բացահայտում է անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը՝ առանձնացնելով այն հիմնական հատկանիշները որոնց համակցությամբ .:պայմանավորված՝ տնտեսավարողի տվյալ գործողությունը կամ վարքագիծը որակվում է որպես անբարեխիղճ մրցակցություն: Այդ հատկանիշներն են.

- Օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասությունը,

- տնտեսավարող սուբյեկտների, կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջն բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն. (կամ) անաչառության սկզբունքների խախտումը:

Օրենսդիրը, Օրենքի 16-րդ հոդվածի 1ին մասում ամրագրելով անբարեխիղճ մրցակցությանը բնորոշ պարտադիր հատկանիշները, միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասում առանձնացրել է անբարեխիղճ մրցակցության կոնկրետ դրսնորումների որոշակի ոչ սպառիչ շրջանակ, այդ թվում՝ հասարակության մոլորեցումը:

Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն անբարեխիղճ մրցակցության դրսնորում է հասարակության մոլորեցումը, որի արտահայտման ձները ոչ սպառիչ թվարկմամբ ամրագրված են նուն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում: Մասնավորապես, հասարակության մոլորեցում է.

-ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ սույն օրենքի 20-րդ հոդվածում թվարկված բնութագրերի կամ պայմանների վերաբերյալ (Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ),

- ապրանքների որակն անհիմն չափազանցելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրեի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձնով

6

ներկայացնելը որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման) (Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին Ա դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

Օրենքի 93-րդ հոդվածով սահմանված ապատասխանատվության միջոցները տարբերակվում են ըստ կոնկրետ իրավախախտման տեսակի: Մասնավորապես, նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչե հինգ տոկոսը: «Հասույթ» հասկացության բովանդակությունը բացահայտված է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում, ըստ որի՝ հասույթը համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում տնտեսավարող սուբյեկտի սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն դրամական ներհոսքն է, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ սեփական կապիտալում մասնակիցների կողմից ներդրումների հետնանքով սեփական կապիտալի աճի: Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների համար հասույթ է համարվում ապրանքների իրացումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտը` դրամական արտահայտությամբ, որը չի ներառում անուղղակի հարկերի գումարները:

Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատասխանատվության միջոցի ընտրութան ն տուգանքի հաշվարկման մեթոդաբանություն, սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հանձնաժողովի կողմից 28.122021 թվականին ընդունվել է «Պատասխանատվության միջոցի ընտրության Ա տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» որոշումը (ուժը կորցրել է Հանձնաժողովի «Պատասխանատվության միջոցի ընտրության ն տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու ն մրցկացության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 395 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 22.08.2025 թվականի որոշմամբ) (այսուհետ՝ Մեթոդաբանություն):

Մեթոդաբանության 2-րդ կետում բացահայտված է դրանում օգտագործվող հիմնական հասկացությունների ն տերմինների բովանդակությունը: Այն է՝ «ապրանք» հասկացությունը բնորոշվում է որպես «տվյալ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովի կողմից հատկորոշված ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանում ներգրավված ապրանք, իսկ ապրանքային շուկա հատկորոշված չլինելու դեպքում` ապրանք, որն իրավախախտման հետնանքով ստացել է կամ կարող էր ստանալ իրացման համար առավելություն, իսկ դա որոշելու անհնարինության դեպքում՝ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի Կ 875-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված դասակարգչի, ըստ

հաջորդականության, ենթակարգում, ենթակարգում առանձնացված չլինելու դեպքում՝

7

կարգում, կարգում առանձնացված չլինելու դեպքում` դասում ն դասում առանձնացված չլինելու դեպքում՝ խմբում ներառված ապրանք»: Ապրանքի իրացումից ստացված հասույթը համապատասխան ժամանակահատվածում ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, ընդհանուր հասույթը համապատասխան ժամանակահատվածում ստացված ընդհանուր հասույթի գումարն է: Հասույթի գումարըՀՀ դրամով արտահայտված միավորն է:

Անբարեխիղճ մրցակցության իրավախախտումների դեպքում կիրառվող տուգանքի բազային գումարը հաշվարկվում է հետնյալ բանաձնով՝ Բ - Հ չ 2.57 » Ժ, որտեղ՝ Բ-ը տուգանքի բազային գումարն է, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթն է կամ ընդհանուր հասույթի կեսն է, Ժն իրավախախտման տնողության գործակիցն է (Մեթոդաբանության 11-րդ կետի 2-րդ ենթակետ, 21-րդ կետ): Բազային գումարի հաշվարկման համար հիմք է ընդունվում ապրանքի իրացումից ստացված հասույթը (Մեթոդաբանության 15-րդ կետ): Մեթոդաբանության 16-րդ կետի համաձայն՝ բազային գումարի հաշվարկման համար ապրանքի իրացումից ստացված հասույթի փոխարեն հիմք է ընդունվում ընդհանուր հասույթը, եթե.

1) իրավախախտումը չի առնչվում որնէ ապրանքի հետ.

2) կիրառվող բազային գումարը հաշվարկվում է անձանց խմբում ընդգրկված այն տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, որը չունի ապրանքի իրացումից ստացված հասույթ.

3) պետական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ գնահատել ապրանքի իրացումից ստացված հասույթը ն տնտեսավարող սուբյեկտը չի ներկայացրել ապացույցներ ընդհանուր հասույթի, ապրանքի իրացումից ստացված հասույթի ն դրանց գոյացման հիմքերի վերաբերյալ:

Մեթոդաբանության 17-րդ կետի համաձայն՝ եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի վերաբերյալ` պետական մարմնից ստացված տեղեկատվությունը ներառում է համապատասխան ժամանակահատվածը չընդգրկող ամիսներ ն առանձնացված չեն համապատասխան ժամանակահատվածում ներառված ամիսներին ստացված հասույթները, ապա տուգանքի բազային գումարի հաշվարկման համար համապատասխան ժամանակահատվածը չընդգրկող ամիսների հասույթը նվազեցվում է: Նվազեցվող հասույթի գումարը յուրաքանչյուր ամսվա համար հավասար է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հասույթի գումարի ն այդ ժամանակաշրջանում ներառված ամիսների հարաբերակցությանը:

Վերոհիշյալ իրավակարգավորումներից բխում է, որ հասարակության մոլորեցումը տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման առանձին տեսակ է, որի համար որպես պատասխանատվության միջոց սահմանված տուգանքի չափի ձնավորման համար ելակետային նշանակություն ունի տնտեսավարող սուբյեկտի տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի չափը: Ընդ որում, էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե իրավախախտումն առնչվում է արդյո՞ք որնէ կոնկրետ ապրանքի, թե ոչ: Եթե իրավախախտումն առնչվում է որնէ կոնկրետ ապրանքի, ապա տուգանքի չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում միայն տվյալ ապրանքի

8

իրացումից ստացված հասույթը Հետնաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տուգանքի չափի ընտրության իրավաչափությունը գնահատելիս, ի թիվս այլնի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածներին համապատասխան գնահատման են ենթակա տվյալ կոնկրետ ապրանքի իրացումից ստացված հասույթի վերաբերյալ թույլատրելի ն վերաբերելի ապացույցները: Եթե իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի չափը արտացոլող ապացույցները, մասնավորապես, պետական մարմնից ստացված տեղեկատվությունը, վերաբերում են տնտեսավարողի՝ իրավախախտմանը նախորդող տարվա ընդհանուր հասութին կամ նան այլ իրավախախտմանը չառնչվող ապրանքի իրացման հասույթին, ապա պետք է քննարկման Ա գնահատման առարկա դառնա միայն այն տեղեկատվությունը, որը վերաբերում է այն կոնկրետ ապրանքի իրացմանը, որի առնչությամբ իրավախախտումն արձանագրվել է:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167-Ա որոշումը, որով Ընկերության կողմից 25.11.2022 թվականին արտադրված բուսական յուղի առկայությամբ «ԽՅէոճ Շհօօջ6, Կաթնա Պանիր» ապրանքային նշանով, «Լոռի» անվանումով, 5076 յուղայնությամբ ապրանքը որպես պանիր մակնշելը ն իրացնելը որակվել է որպես հասարակության մոլորեցման դրսնորմամբ անբարեխիղճ մրցակցությոն ն այդ իրավախախտման համար Ընկերության նկատմամբ նշանակվել է 9.146.440 ՀՀ դրամի չափով տուգանք:

Դատարանը 13.03.2024 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, «(.) տուգանքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտնեի կոմիտեից ստացված 6 «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերության կողմից 2021 թվականին դուրս գրած հաշվարկային փաստաթղթերի ն ՀԴՄ կտրոնների միջոցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Պատասխանողը «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի պանիր ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը հաշվարկել է' 365.857.618 ՀՀ դրամ: Դատարանը 11.08.2023 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պերական եկամուտների կոմիտեից պահանջել ն ստացել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուրնեի կոմիտեի կողմից Հայասրանի Հանրապետության մրցակցութան պաշտպանության հանձնաժողովին տրամադրված «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերության կողմից 2021 թվականին դուրս գրած հաշվարկային փաստաթղթերի ն ՀԴՄ կտրոնների միջոցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստանալով վերը եշված տեղեկատվությունը, Դատարանը նս հաշվարկել է «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության

9

2021 թվականի պանիր ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը, որպիսի գումարը համապատասխանում է պատասխանող վարչական մարմնի կողմից կատարված հաշվարկին:

Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հայցվոր կողմի փաստարկն առ այե, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի պանիր ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը կազմում է 264.278.883 ՀՀ դրամ, անհիմն են:(..)»:

Վերաքննիչ դատարանի 05.03.2025 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է՝ ամբողջությամբ բեկանվել է Դատարանի 13.03.2024 թվականի վճիռը ն փոփոխվել Ընկերության հայցը բավարարվել է. Հանձնաժողովի 11.04.2023 թվականի թիվ 167Ա որոշումն անվավեր է ճանաչվել հետնյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ապրանքի իրացումից ստացված հասույթը որոշվել է' հիմք ընդունելով Պետական եկամուտների կոմիտեի կողմից րրամադրված' Ըեկերության իրացման շրջանառությունը:

Դատարանում 31.08.2023 թվականին մուտքագրված գրության բովանդակությունից հետնում է, որ թերի կամ ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրումից զերծ մեալու նկատառումներով տրամադրվել է Հայցվոր ընկերության 2021 թվականի գործարքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որպիսի տեղեկատվությունը տրամադրվել է նան Հանձնաժողովին:

Լազերային կրիչի բովանդակության հետազոտությունից պարզվել է, որ այն տեղեկատվություն է պարունակում նան այլ ապրանքատեսակների մասին (օրինակ' կարագ), որպիսի պայմաններում Հարկային մարմեի կողմից հայտնած տեղեկությունները չին վերաբերում միայն Հանձնաժողովի կողմից հատկորոշված տվյալ ապրանքատեսակին:

Ավելին, գործում առկա է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերության կողմից 29.05.2023 թվականին տրված «պանիր» ապրանքի 2021 թվականի իրացման հասույթի վերաբերյալ տեղեկանքը, որի համաձայն' «պանիր» ապրանքի իրացումից Ընկերության հասույթը 2021 թվականին կազմել է ընդհանուր 264.278.883 ՀՀ դրամ» (հատոր Լ, գ.թ. 16):

Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը, հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտով Ընկերությունը

պատասխանատվության է ենթարկվել հասարակության մոլորեցման դրսնորմամբ անբարեխիղճ մրցակցության իրավախախտում կատարելու, այն է՝ 25.12.2022 թվականին արտադրված «Հճէոձ Շհշօտ», Կաթնա Պանիր» ապրանքային նշանով, «Լոռի» անվանումով, 5076 յուղայնությամբ ապրանքը (այսուհետ` «Պանիր») որպես պանիր մակնշելու ն իրացնելու համար: Որպես պատասխանատվության միջոց ընտրվել է տուգանքը՝ 9146440 ՀՀ դրամի չափով: Տուգանքի չափի հաշվարկման համար Հանձնաժողովը հիմք է ընդունել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից տրամադրված տեղեկատվությունը: Մասնավորապես, վիճարկվող

10

որոշման մեջ արձանագրված է. «4) Հանձնաժողովի նախագահի 2023 թվականի մարտի 1-ի թիվ ԳԳ-174 գրությամբ Հանձնաժողովը դիմել է Պետական եկամուտների կոմիտեին (.՝ խնդրելով տրամադրել Ընկերության կողմից 2021 թվականին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի ն ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվություն: ՊԵԿ-ը 2023 թվականի մարտի 6-ին Հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվություն, որի համաձայն՝ Ընկերության 2021 թվականի «պանիր» ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի չափը կազմել է 365857618.2 ՀՀ դրամ: 5) ՊԵԿ տեղեկատվական տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության համաձայն՝ Ընկերության 2021 թվականի հասույթի չափը կազմել է 479699561 ՀՀ դրամ (.»: Հանձնաժողովի որոշման մեջ «Բազային գումարի հաշվարկը» վերտառությամբ բաժնում նան արձանագրված է. «(.) Ապրանքն արտադրվել է 2022 թվականի նոյեմբերի 25-ին, Հանձնաժողովն իրավախախտման մեջ ներգրավված ապրանքներ է դիտարկում Ընկերության 2021 թվականին իրացված «պանիր» ապրանքատեսակը, որի իրացումից ստացված հասույթի չափը կազմել է 365 857 618.2 ՀՀ դրամ: (.) տուգանքի բազային գումարը կազմում է 9146440.4 ՀՀ դրամ՝ ըստ հետնյալ հաշվարկի. ԲՀ Հ » Խ »« Ժ Հ 365857 6182 22.576 129146 440.4 ՀՀ դրամ:»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ վիճարկվող որոշման՝ Ընկերության նկատմամբ Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ հոդվածին համապատասխան տուգանք է սահմանվել 2021 թվականի «պանրի» իրացումից ստացված հասույթի՝ 365 857 618.2 ՀՀ դրամի 2.5 տոկոսի չափով՝ 9 146 440 ՀՀ դրամ:

Ի պատասխան Հանձնաժողովի հարցման՝ Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ՝ տեղեկատվությունը տրամադրվել է Կոմիտեի նախագահի 06.03.2023 թվականի գրությամբ, ըստ որի Հանձաժողովին տրամադրվել է տեղեկատվություն Ընկերության կողմից «2021 թվականին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի ն ՀԴՄ կտրոնների միջոցով կատարած գործարքների վերաբերյալ», ինչը նշանակում է, որ տեղեկատվությունն ամբողջությամբ արտացոլել է հասույթի գոյացման հիմքերը՝ ըստ Ընկերության իսկ ձենակերպած փաստաթղթերի՝ հաշվարկային փաստաթղթերի ն ՀԴՄ կտրոնների: Բացի այդ, Կոմիտեի նախագահի պատասխան գրությունից ակնհայտ է նան, որ տեղեկատվությունը վերաբերում է խնդրո առարկա ժամանակահատվածում Ընկերության բոլոր գործարքներին: Այսինքն` տեղեկատվությունը պահանջվել է բոլոր գործարքների վերաբերյալ, Ա ի պատասխան Կոմիտեն տեղեկատվությունը վերաբերելի ժամանակահատվածի համար տրամադրել է բոլոր գործարքների առնչությամբ:

Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ տեղեկատվությունը վերաբերում է ոչ միայն խնդրո առարկա իրավախախտմանն առնչվող «պանրի» իրացումից, այլ նան այլ ապրանքի, մասնավորապես, սերուցքային կարագի իրացումից ստացված հասույթին: Հանձնաժողովը տուգանքի չափը հաշվարկելիս իրավաչափորեն հիմք է ընդունել ոչ թե բոլոր գործարքների արդյունքում գոյացած ընդհանուր հասույթի չափը, այլ միայն

11

իրավախախտմանն առնչվող ապրանքի՝ «պանրի» իրացումից ստացված հասույթի չափը՝ 365857 618.2 ՀՀ դրամ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ Կոմիտեի կողից ներկայացված ապացույցների սխալ գնահատման ն ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման արդյունքում:

Ինչ վերաբերում է Ընկերության կողմից Դատարան ներկայացված Ընկերության տնօրենի 29.05.2023 թվականի տեղեկանքին, ըստ որի՝ «պանիր» ապրանքի իրացումից Ընկերության հասույթը 2021 թվականին կազմել է 264278883 ՀՀ դրամ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղեկանքը, ի 0տարբերություն Կոմիտեի տեղեկատվության, չի արտացոլում նշված գումարի չափով հասույթի գոյացման հիմքերը:

Այսպիսով, Կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող ակտով սահմանված տուգանքի չափը հաշվարկվել է իրավաչափորեն՝ հիմք ընդունելով միայն Ընկերությանը վերագրված իրավախախտմանն առնչվող ապրանքի՝ «պանրի» իրացումից ստացված հասույթը, ինչն օբյեկտիվորեն արտացոլված է Ընկերության իսկ ձնավորած փաստաթղթերում՝ վերջինիս կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ն ՀԴՄ կտրոններում:

Հաշվի առնելով, որ հայցի մյուս հիմքերի առնչությամբ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Ընկերության մյում փաստարկները Վճռաբեկ դատարանը վերոհիշյալի հաշվառմամբ գտնում է, որ վիճարկվող վարչական ակտն իրավաչափ է, ն առկա չեն այն անվավեր ճանաչելու հիմքեր, ուստի հայցը ենթակա է մերժման, ինչպիսի իրավաչափ հետնության հանգել է Դատարանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

12

Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սուն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղելիր դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովը վճռաբեկ բողոքի համար վճարել է 49.150 ՀՀ դրամ պետական տուրք, որի 19.150 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման Հանձնաժողովին՝ հաշվի առնելով, որ հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործած՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին համապատասխան վճռաբեկ բողոքի համար պետական տուրք ենթակա էր վճարման 30.000 ՀՀ դրամի չափով: Քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարից 30.000 ՀՀ դրամը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2025 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.03.2024 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:

13

2. «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ներկայումս՝ Մրցակցության ն սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով) բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԶԸեՁ ը Ո Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ5/0213/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել