«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-166)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հուլիսի 2021թ. ՍԴԱՈ - 166 | «ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 26-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2021 թվականի հուլիսի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) դիմումը թիվ ԱՐԴ/0002/13/21 դատական գործով «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի հունիսի 29-ի որոշումը: Հիշյալ որոշմամբ Դատարանը խնդրել է. ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածը և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 26-րդ հոդվածն այնքանով, որքանով չեն նախատեսում քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց նկատմամբ տուգանքի ձևով պատժի կատարումն ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով կասեցնելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող։
2. Դիմողի պնդմամբ գործող օրենսդրությամբ դատապարտյալի համար որևէ «արտոնյալ» իրավառեժիմ նախատեսված չէ այն դեպքերում, երբ նրա նկատմամբ միաժամանակ նշանակվել է ազատությունից զրկելու և տուգանքի ձևով պատիժ: Անկախ հանգամանքից, թե դատապարտյալը տվյալ պահին կրում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, թե ոչ, նա պարտավոր է սահմանված ժամկետում վճարել իր նկատմամբ նշանակված տուգանքը, հակառակ պարագայում վերջինիս համար առաջանում են իրավական անբարենպաստ հետևանքներ, այն է տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքներով: Ավելին, հանրային աշխատանքների ձևով պատժատեսակը կրկին տուգանքով փոխարինելու կառուցակարգ նախատեսված չէ անկախ դատապարտյալի տուգանքը վճարելու պատրաստակամությունից: Դիմողը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում պահվող անձը, որպես կանոն, զրկված է տուգանքի ձևով պատիժ կրելու (տուգանքը վճարելու) իրական և ողջամիտ հնարավորությունից, որպիսի պայմաններում դատապարտյալի իրավավիճակը էականորեն վատթարանում է: Պատճառաբանելով, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ նշանակված տուգանքի ձևով պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու կառուցակարգը պիտանի և անհրաժեշտ չէ հետապնդվող նպատակին հասնելու համար, և որ նույն նպատակին հնարավոր է հասնել դատապարտյալի իրավունքների նկատմամբ նվազ միջամտությամբ դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածը և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 26-րդ հոդվածն այնքանով, որքանով չեն նախատեսում քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց նկատմամբ տուգանքի ձևով պատժի կատարումն ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով կասեցնելու հնարավորություն, Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող ճանաչելու խնդրանքով։
3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը (Դատարանի որոշումը)` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումից բխում է, որ դատարանը դատական գործի վարույթը կասեցնելու դեպքում հիշատակված հոդվածով նախատեսված դիմումը կարող է ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր կանոնները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանի համար: Նույն գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանել է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Քննության առարկա դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը, մասնավորապես Դատարանը թիվ ԱՐԴ/0002/13/21 դատական գործի վարույթը կասեցրել է 2021 թվականի հունիսի 29-ին կայացրած «Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշմամբ, մինչդեռ սույն որոշումը Սահմանադրական դատարան է ուղարկվել միայն 2021 թվականի հուլիսի 7-ին (ուղեկցական գրության ստորագրության ամսաթիվը), որը Սահմանադրական դատարան է մուտքագրվել սույն թվականի հուլիսի 13-ին: Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմող Դատարանը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետը և, հետևաբար հիշյալ ժամկետից դուրս իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 26-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
27 հուլիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-166
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հուլիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-166
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
