Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ավետիսյան — ՎԴ/6854/05/25
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ավետիսյան — ՎԴ/6854/05/25

Վճռաբեկ դատարանՎԴ/6854/05/2510 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Կարեն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքենիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Կարեն Ավետիսյանի ընդդեմ ԷԵրնանի քաղաքապետարանի Երնանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությունն անվավեր ճանաչելու, ե բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Երնանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «տատ հասցեի հարնանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք

Ամբողջ Տեքստ

նթե Մ

ծ Բ ՍՀ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6854/05/25

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6854/05/25

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2026 թվականի փետրվարի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կարեն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքենիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Կարեն Ավետիսյանի ընդդեմ ԷԵրնանի քաղաքապետարանի Երնանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությունն անվավեր ճանաչելու, ե բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Երնանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «տատ հասցեի հարնանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու Ա օտարելու մասին» թիվ 905-Ա որոշման չորրորդ կետը փոփոխել ն շարադրել հետնյալ խմբագրությամբ` «Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երնան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին մինչն 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով» ընդունել պարտավորեցնելու պահանջների մասին,

' Հանդիսանում է անձնական տվյալ

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կարեն Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությունը, Ա պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Երեանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «տատո հասցեի հարնանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու ն օտարելու մասին» թիվ 905-Ա որոշման չորրորդ կետը փոփոխել ն շարադրել հետնյալ խմբագրությամբ՝ «Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երնան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին մինչն 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով»:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2025 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2025 թվականի որոշմամբ Կարեն Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 14.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Ավետիսյանը (ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի Էին հոդվածի 2-րդ մասը ն 33-րդ հոդվածը, որոնք պեմրք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը չկիրառելու արդյունքում սկզբում Դատարանը, այնուհետն Վերաքննի: դատարանը առերնույթ խախտել են բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը ն հայցվորին զրկել են պատշաճ հայցատեսակով դատարան դիմելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի վերջնական նպատակն այն է, որ հողամասն իրեն օտարվի մինչն 31.12.2020 թվականի գործող կադաստրային արժեքով, իսկ վիճարկման հայցի շրջանակում հայցվորը չի կարող հասնել իր ակնկալվող նպատակին, ինչն իմաստազրկում է դատական 2 Հանդիսանում է անձնական տվյալ

3

պաշտպանության դիմելու գործընթացը: Այսպիսով, նյութական նե դատավարական իրավունքների վերը նշված նորմերի խախտմամբ հայցվորը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, ինչով խախտվել են նան ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 10.12.1948 թվականի 217 Ա (1) բանաձնի համաձայն ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ ն 10-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը ն ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի խախտման հետնանքով թույ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի առարկային ն նշված հայցատեսակով դատարան դիմելու իրավական նախադրյալին վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Սարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքենության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի

4

վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-Ղ190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում՝ վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը ն լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վարչական դատավարությունում կողմերի մրցակցության ն իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսնորումներից մեկն այն է, որ վարչական դատարանը պարտավոր է նախ ն առաջ ապահովել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Հ օքիօօ") պարզելու սկզբունքը, որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննութան ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական Ա իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոնակարգումների, ի թիվս այլնի, պետք է բովանդակի նան այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ դրանում ամրագրված իրավական կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում նախնական պատկերացում կազմել ինչպես հայց ներկայացրած անձի իրավունքների ն օրինական շահերի հնարավոր խախտման մասին, այնպես էլ այդ իրավունքները վերականգնելու համար ընտրված դատական պաշտպանության եղանակի արդյունավետ լինելու մասին, մասնավորապես` պարզել, թե արդյոք հայցվորի կողմից ընտրված հայցատեսակը կարող է հանդիսանալ վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար պատշաճ հայցատեսակ: Այլ կերպ ասած, հայցվորի պահանջի հիմքում ընկած փաստերը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները հայցադիմումում շարադրելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պարտադիր կանոնը հայցվորի կողմից պահպանելու դեպքում միայն դատարանը կարող է հետնություն անել այն մասին, որ ընտրվել է պատշաճ հայցատեսակ, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր կլինի գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տես, Մխիթար

5

Խուրշուդյանն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է նան, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների ն շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպում իրենց հայցային պահանջները:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման՝ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Փ« օ1րօլօ") պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարնորագույն առանձնահատկություններից մեկն է (րես, Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյաեն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3331/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի՝ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:

Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.

- մատնանշել հայցադիմումում առկա ձնական սխալները,

6

- առաջարկել ճշտել ոչ հատակ հայցային պահանջները,

- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,

- առաջարկել տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները,

- առաջարկել համալրել ոչ բավարար փաստական տվյալները,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի ,պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նան ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձնակերպելու իրավական հետնանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (րես, Եվա Ղազարյանն ըեդդեմ ՀՀ նոտարական պալատի եոտար Աստղիկ Սազմանեյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):

Սասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում հայցատեսակների առկայությանը ն դրա նպատակին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները ն դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու ն վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (տես, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ նս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("4 օ(հ6 լօ") պարզելու դատավարական սկզբունքի էությանը ն բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Օօ օ1իօլօ") պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպել իրենց հայցային պահանջները, վարչական

7

դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները՝ առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("5 օօ") պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նան՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տես, Վարուժան Ավետիքյանն ընդդմ ՀՀ արդարադատության նեախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական ն իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների ն շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական ն իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վարչական դատարանին ընդդատյա՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային ն հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքնեի դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նան այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության ն լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման

8

բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նան գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նան տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնն արդյունավետորեն ապահովե անձի լիխախտված իրավունքների վերականգնումը՝ ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության 0նպատակայնություեը ն սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ ն բավարար իրավական գործիքակազմը (տես, Շուշանիկ Վարդանյանը, (Թորոս Վարդանյանը ն Արարատ Խառատյանե ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը (տես, «Էմբիդիզայե» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն՝ պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (ւրես, Նազելի Նահատակյաենը ն Գրիշա Չաումյաեն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու

9

հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ն պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (րես, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նան հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը (ես, «Էմբիդիզայե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պերական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):

10

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("6 օ(ոօլօ") պարզելու դատավարական սկզբունքից ելնելով՝ դատարանը պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ այնպիսի փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, որպիսիք հնարավորություն կտան եզրահանգում անել պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանների առկայության մասին, ինչն իր հերթին հնարավոր կդարձնի նան պարզել պարտավորեցման հայցի պատշաճ հայցատեսակ հանդիսանալու հանգամանքը ն անհրաժեշտության դեպքում՝ մատնանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնել հայցվորին: (տե'ս, Մխիթար Խուրշուդյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ պարտավորեցման հայցի շրջանակում հայց ներկայացնելու իրավական նախադրյալը դատարան դիմող անձի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու նպատակով վարչական մարմնին դիմում ներկայացված ն այն մերժված լինելու հանգամանքների միաժամանակյա առկայությունն է: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի բովանդակությունը չի կարող սահմանափակել հայցվորի` պատասխանողին ուղղված պահանջը պարտավորեցման հայցի շրջանակում ձնակերպելու .թույլատրելիությունը, ըստ այդ արձանագրել, որ պարտավորեցման հայցի շրջանակում դատարան դիմող անձը կարող է հայցել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը (այդ թվում՝ անբողոքարկելի չդարձած վարչական ակտում փոփոխություն կատարելու վերաբերյալ), որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան Կարեն Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությունը, ն պարտավորեցնել պատասխանողին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Երեանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «տատ: հասցեի հարնանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու ն օտարելու մասին» թիվ 905-Ա որոշման չորրորդ կետը փոփոխել ն շարադրել հետնյալ խմբագրությամբ՝ «Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երնան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին մինչն 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով»:

Դատարանը 14.05.2025 թվականի որոշմամբ վերադարձծբե՝|իրլ3է այն պատճառաբանությամբ, որ. «(.) Ձեր դատական պաշտպանության դիմելու նպատակը 3 Հանդիսանում է անձնական տվյալ

11

պայմանավորված է այն հանգամանքով, որ 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշմամբ հողամասի ուղղակի վաճառքի օտարման արժեքը սահմանվել է նշված որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման հիեգերորդ գոտու շուկայական արժեքին մուլրարկված կադաստրային արժեքով, այսինքե՝ Ձեր իրավունքներին անմիջական միջամտություն ունի 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշմամբ նշված արժեքի սահմանումը, հետնաբար' Դուք կարող եք վիճարկել Երնանի քաղաքապետարանի 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշումը' մասեակի՝ որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման հինգերորդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի կիրառման մասով, այն է' այդ որոշման չորրորդ կետի մասով (.)|8395Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 5րդ հոդվածով նախատեսված մատնանշման պարտականության կատարման հիմքով, մատնանշում եմ հայցվորին, որ անհրաժեշտ է ոչ ճիշր հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով, այն է' հայցադիմումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմաեված վիճարկման հայցատեսակով, որով կարող եք պահանջել մասնակի' 4-րդ կետի մասով աեվավեր ճանաչել Երեանի քաղաքապետարանի 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշումը' պահպանելով վիճարկման հայց ներկայացնելու կանոնները ն ժամկետները:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման' ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու մատփնաեշման հիմքով»:

Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի որոշմամբ Կարեն Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 14.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ. «Սույն մասնավոր դեպքում ուսումնասիրության առարկա դարձնելով հայցադիմումը ն կից ներկայացված եյութերը՝ Վերաքննիչ դատարանը եկատում է, որ հայցվորը, հեւրապեդելով նախկինում կայացված վարչական ակտի մեջ որոշակի փոփոխություն կատարելու իրավական նպատակ, որպես իրավական հիմք, 23.03.2025 թվականի իր բողոքում չի վկայակոչել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը ն չի խնդրել, օրինակ, վերսկսել վարչական վարույթը: Մինչդեռ, ինչպես եշվել է, վարույթը վերսկսելու ինստիտուտը կիրառելի է միայն բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտերի առնչությամբ ն այդ ինստիտուտի կիրառմամբ կարող է վերանայվել միայն բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը: Տվյալ պարագայում, Վերաքենիչ դատարանը գտնում է, որ հայցվորի ու պատասխանողի միջն չի ծագել վեճ' «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգերի գործարկման առումով:

Արդյունքում, հայցվորի պահանջը վերաբերում է Երնանի քաղաքապետարանին 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշման կատարման համար ոչ թե որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման հիեգերորդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, այլ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 3-ը գործող արժեքով հողամասե ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն պարտավորեցնելուն, հիմեավոր է Դատարանի դիրքորոշումն այն մասինե, որ սույն պարագայում հայցվորը, ելնելով տեօրինչականության սկզբունքից, կարող է քննության առարկա դարձնել, օրինակ, Երնանի քաղաքապետի 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշումը կամ դրա մի մասը վիճարկելու

12

մասին պահաեջը' ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցատեսակի շրջանակներում:

Նման պայմաններում Վերաքենիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն առ այե, հայցադիմումն ենթակա է վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի ուժով»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Երնանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությամբ ըստ էության մերժվել է հայցվորի դիմումը բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին, այն է՝ Երեանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «տաո՛ հասցեի հարնանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու Ա օտարելու մասին» թիվ 905-Ա որոշման չորրորդ կետը փոփոխել ն շարադրել հետնյալ խմբագրությամբ՝ «Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երնան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին մինչն 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով»:

Ընդ որում, հայցադիմումի ուսումնասիրությունից հետնում է, որ հայցվորը հետապնդում է ռռա՝ հասցեի հարնանությամբ գտնվող 830.19քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրեն մինչն 3112.2020 թվականին գործող կադաստրային արժեքով օտարելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ պատասխանողի կողմից ընդունելու նպատակ, որպիսի պահանջ ներկայացրել է նան պատասխանողին 23.03.2025 թվականի իր դիմումով: Ուստի Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի դիտարկումն առ այն, որ հայցվորի ու պատասխանողի միջն չի ծագել վեճ՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգերի գործարկման առումով՝ նկատի ունենալով, որ հայցվորի Ա պատասխանողի միջն վեճն առկա է պատասխանողին բարենպաստ վարչական ակտ (անկախ դրա բովանդակությունից) ընդունելու դիմում ներկայացված լինելու ն այն վերջինիս կողմից մերժված լինելու փաստի ուժով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է պատասխանողին ուղղված պահանջը պարտավորեցման հայցի շրջանակում ձնակերպելու՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական նախադրյալը, այն է՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ պատասխանողին դիմում ներկայացված ն այն մերժված լինելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը: Հետնաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվորը քննարկման առարկա վիճելի իրավահարաբերության շրջանակում կարող է գործնականում հասնել իր իրավունքների Ա շահերի դատական պաշտպանության ապահովմանը հենց պարտավորեցման հայցի շրջանակում:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը եկել է սխալ եզրահանգման հայցվորի կողմից ներկայացված պահանջը ոչ ճիշտ հայցատեսակի շրջանակում ձնակերպված լինելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

4 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

13

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու ն նոր դատական ակտ կայացնելու, այն է՝ Դատարանի 14.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները Ա ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 14.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/6854/05/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել