Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 366 — Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը 1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 366 — Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը 1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 366.Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը 1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝

Ամբողջ Տեքստ

Հոդված 366.Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է էական վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետեւանքներ է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

(366-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-275-Ն, խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել