Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Հերթական փրկարարական կոչում շնորհելու կարգը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 27AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Հերթական փրկարարական կոչում շնորհելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 27. Հերթական փրկարարական կոչում շնորհելու կարգը 1. Տվյալ փրկարարական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է փրկարարական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում` ա) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ծառայությունից անօրինական ազատելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը. բ) կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը: 2. Բարձրագույն ուսումնա

Ամբողջ Տեքստ

Հոդված 27. Հերթական փրկարարական կոչում շնորհելու կարգը 1. Տվյալ փրկարարական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է փրկարարական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում` ա) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ծառայությունից անօրինական ազատելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը. բ) կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի, կլինիկական օրդինատուրայի ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ սովորող «լեյտենանտ» և ավելի բարձր փրկարարական կոչում ունեցող ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «մայորը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը` մինչև ուսման ընդունվելը զբաղեցրած պաշտոնը և դրանում կատարված փոփոխությունները հաշվի չառնելով: (հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել