Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 30 — Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա: Ջրօգտ
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 30AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 30 — Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա: Ջրօգտ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 30. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա: Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ ՀՏԿ-ների միջոց

Ամբողջ Տեքստ

Հոդված 30. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա: Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ ՀՏԿ-ների միջոցով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է մինչև ջրառ իրականացնելը տեղադրել ջրօգտագործման թույլտվության պահանջներով կամ պայմաններով նախատեսված սարքերն ու սարքավորումները։ Ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային օրվանից ավելի լինել: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին: Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո՝ լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները պետական ջրային կադաստրում: (30-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն, փոփ.

13.11.19 ՀՕ-211-Ն, խմբ., լրաց.

07.07.22 ՀՕ-316-Ն , լրաց.

20.03.24 ՀՕ-129-Ն) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել