Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՅԱՎՐՅԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 23.09.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-244 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՅԱՎՐՅԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 23.09.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-244 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9116 հոկտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-91)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հոկտեմբերի 2009թ. ՍԴԱՈ - 91 | ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՅԱՎՐՅԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 23.09.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-244 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՅԱՎՐՅԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 23.09.2009Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ

4-244 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի, աշխատակարգային նիստում քննելով ՀՀ դատական օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382 հոդվածի 3-րդ մասի, 385 հոդվածի 2-րդ մասի և 394 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ քաղաքացի Ս. Յավրյանի դիմումը քննության ընդունելու մասին հարցը, ՊԱՐԶԵՑ.

1. Քաղաքացի Ս. Յավրյանը դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382 հոդվածի 3-րդ մասի, 385 հոդվածի 2-րդ մասի և 394 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների սահմանադրականությունը։

2. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում նախատեսված է, որ սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը, մինչդեռ դիմումում վիճարկվող ՀՀ դատական օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382 հոդվածի 3-րդ մասի, 385 հոդվածի 2-րդ մասի և 394 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները վերջնական դատական ակտով չեն կիրառվել դիմողի նկատմամբ։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69 հոդվածների պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացի Ս. Յավրյանի դիմումի քննության ընդունումը մերժել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հոկտեմբերի 2009 թվականի

ՍԴԱՈ-91

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հոկտեմբերի, 2009 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-91
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել