«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 189-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-212)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 սեպտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 212 | «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 189-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 189 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 -ՐԴ ԵՎ 6 -ՐԴ ՄԱՍԵՐԻ ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ » ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը , քննության առնելով «Հարություն Ներսիսյան ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189 -րդ հոդվածի 2 -րդ և 6 -րդ մասերի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը ,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2026 թվականի սեպտեմբերի 7 -ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հարություն Ներսիսյան ի (այսուհետ՝ Դիմող , ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան ) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «Գործի քննության ողջամիտ ժամկետի իրավունքը հռչակող՝ Սահմանադրության 63 -րդ հոդվածի 1-ին մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189 -րդ հոդվածի 2-րդ ու 6 -րդ մասերն՝ այնքանով , որքանով չձերբակալված անձի համար գործի քննության ողջամիտ ժամկետի հոսքի մեկնարկը քրեադատավարական օրենքի 189 -րդ հոդվածի 2-րդ և 6 -րդ մասերը փաստացի առկախում են քննիչի ու դատախազի՝ ոչ ստուգելի կամքից »։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ 1/0874/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ չձերբակալված անձի նկատմամբ հանրային 2 քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ ու բավարար ապացույցների առկայության փաստը ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ինքնին չի նախատեսում որպես այդ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միակ և անհրաժեշտ պայման՝ տվյալ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը փաստացի առկախելով քննիչի կամ դատախազի սուբյեկտիվ , այն է՝ որևէ ստուգելի չափանիշով գնահատման ոչ ենթակա կամքից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերում համապատասխանաբար սահմանելով , որ անձի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա քննիչն իրավասու է (ոչ թե պարտավոր է( հսկող դատախազին ներկայացնել անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն, և անձի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հսկող դատախազը կարող է (ոչ թե պարտավոր է( կայացնել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով փաստացի կարևորվում է միայն ձերբակալվածի գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը՝ փաստացի արձանագրելով , որ այն դեպքում, երբ խոսքը չի վերաբերում ձերբակալված անձին , քննիչը և հսկող դատախազն իրավասու են առանց ստուգելի որևէ հիմքի , այլ խոսքով՝ հայեցողաբար որոշել անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելու (քննիչ ( կամ անձի նկատմամբ սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու (հսկող դատախազ ( պահը , հետևաբար՝ գործի քննության ողջամիտ ժամկետի հոսքի մեկնարկը : Նշվածի հաշվառմամբ՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցը՝ արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրության 63 -րդ հոդվածի 1-ին մասով անձի համար երաշխավորված՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության հիմնարար իրավունքի բովանդակությանը , երբ չձերբակալված անձի համար հիշյալ ողջամիտ ժամկետի հոսքի մեկնարկը խնդրո 3 առարկա դրույթները փաստացի առկախում են քննիչի ու դատախազի ոչ ստուգելի կամքից : Ըստ Դիմողի՝ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդման հարուցում նախաձեռնելիս և չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իր նախաձեռնությամբ հարուցելիս համապատասխանաբար քննիչին ու հսկող դատախազին ոչ ստուգելի հայեցողական լիազորություն տրամադր ելն ուղղակիորեն պատրանքային նշանակություն է տալիս վարույթի ողջամիտ ժամկետի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածով երաշխավորված սկզբունքի բովանդակության ն այնքանով , որքանով նման մեկնաբանությունը վարույթի ողջամիտ ժամկետն ապահովելու քրեադատավարական պահանջն ուղղակիորեն առկախում է քննիչի և հսկող դատախազի , այսինքն՝ չձերբակալված մեղադրյալի հետ քրեադատավարական հակադիր շահ ունեցող մարմինների սուբյեկտիվ կամքից , այլ խոսքով՝ վարույթի ողջամիտ ժամկետի պահպանվածության անմիջական ցուցիչն առկախվում է ոչ այն հանգամանքից , թե երբ են ձեռք բերվել չձերբակալված անձի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերը : Դիմողի պնդմամբ՝ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն հսկող դատախազին քննիչի կողմից ներկայացվելու պահը կամ չձերբակալված անձի նկատմամբ հսկող դատախազի կողմից իր նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահը որոշելու միակ չափանիշը պետք է լինի այն հարցի պատասխանը , թե ո՞ր պահից են քրեական վարույթով ձեռք բերվել հիշյալ անձի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստեր , հետևաբար՝ այն դեպքում, երբ քրեական վարույթով ձեռք են բերվել նման փաստեր , քննիչը ոչ թե իրավասու, այլ պարտավոր է հսկող դատախազին ներկայացնել միջնորդություն՝ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ու մասին , կամ հսկող դատախազը ոչ թե կարող է, այլ պարտավոր է իր նախաձեռնությամբ կայացնել որոշում՝ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին : Դիմողը նշում է, որ միայն հիշյալ պարագայում է, որ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդման հարուցում նախաձեռնելը և վերջինիս նկատմամբ սեփական 4 նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը չեն առկախվի համապատասխանաբար քննիչի և հսկող դատախազի ոչ ստուգելի կամքից , և այսպիսի մեկնաբանությունն է, որ թույլ կտա իրացնել մինչդատական վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու և մեղադրյալի՝ ողջամիտ ժամկետում դատարանի առջև կանգնելու իրավունքն ապահովելու քրեադատավարական պահանջները , որոնք , իրենց հերթին , ուղղված են Սահմանադրության 63 -րդ հոդվածով երաշխավորված՝ մեղադրյալի արդար դատաքննության հիմնարար իրավունքը քրեական գործի դատական քննության փուլում ապահովելուն : Ըստ Դիմողի՝ միայն նման մեկնաբանությունն է, որ թույլ կտա վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի կապակցությամբ իրապես ապահովել իրավունքի գերակայությունը : Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը չեն համապատասխանում Սահմանադրության 63 -րդ հոդվածի 1-ին մասով անձի համար երաշխավորված՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության հիմնարար իրավունքի բովանդակությանը , քանի որ խնդրո առարկա դրույթները չձերբակալված անձի համար հիշյալ ողջամիտ ժամկետի հոսքի մեկնարկը փաստացի առկախում են քննիչի ու հսկող դատախազի ոչ ստուգելի կամքից : Դիմողը նաև նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի՝ Սահմանադրության 63 -րդ հոդվածի 1-ին մասին չհամապատասխանելու՝ սույն անհատական դիմումով բարձրացվող հարցը բացարձակ զատ է անձի նկատմամբ փաստացի քրեական հետապնդման պահից քրեական հետապնդման ժամկետը հաշվարկելու անհրաժեշտության հարցից և վերջինիս համեմատ ունի ինքնավար բովանդակություն ու արժեք՝ պայմանավորված այն հանգամանքով , որ նույնիսկ այն դեպքում, երբ պետությունը, մեղադրանքի մասին անձին պաշտոնապես ծանուցած չլինելով , չի ձեռնա րկել այնպիսի միջոցներ , որոնք էականորեն ազդել են անձի իրավական դրության վրա, կամ որոնց արդյունքում վերջինս տեղեկացել է իր ենթադրյալ մասնակցությամբ դեպքի առթիվ սկսված քրեական վարույթի մասին , միևնույն է, այն դեպքում, երբ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն քննիչի կողմից չի 5 ներկայացվել , կամ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում հսկող դատախազն իր նախաձեռնությամբ չի կայացրել՝ առանց ստուգելի որևէ հիմքի կամ անհրաժեշտության , նշված իրավիճակը նույնչափ խնդրահարույց է, որքան այն իրավիճակը , երբ անձի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում՝ առանց այդ մասին նրան պատշաճ ծանուցելու: Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը թույլ չտային , որ չձերբակալված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն քննիչը հսկող դատախազին ներկայացնի , կամ չձերբակալված անձի նկատմամբ հսկող դատախազն իր նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում հարուցի ոչ ստուգելի հիմք ունեցող հայեցողությամբ , ապա իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը խնդրո առարկա քրեական գործով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով , ենթակա կլիներ դադարեցման , այլ խոսքով՝ ինքը տվյալ քրեական գործով չէր դատապարտվի , քանի որ կփաստվեր , որ իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 344 -րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդման ենթարկելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առավելագույն ժամկետի լրանալուց հետո է հսկող դատախազը վարույթի նյութերը հանձնել դատարան :
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից , ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք ( 29 և 69 -րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ . Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8 -րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով , երբ առկա է դատարանի վերջնական ակտը , սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները , և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է 6 Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը : Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69 -րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը , որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը , բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները , գ) երբ վիճարկ վում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը : Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69 -րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում : Սահմանադրական օրենքի 69 -րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ` անհատական դիմումներով գործի քննությունը , ի թիվս այլնի , կարող է մերժվել նաև այն դեպքերում , երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում , երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ , թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը , այնուամենայնիվ , 7 դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար »: Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել , թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ -839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը , ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել , որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը , համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի , թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել , և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում , երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ ( ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ ( ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ : Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ -126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող 8 իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը : Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման /սահմանափակման : Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել , որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ , եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման /սահմանափակման »: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները , Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտ ված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է. անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել , որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում ՝ դրույթները ( հանգեցրել է (են( Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ ) ազատության խախտման , որը սույն պարագայում տեղի չի ունեցել : Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի ՝ Սահմանադրության 63 -րդ հոդված ի 1-ին մասին համապատասխանությունը , ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը . Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների հակասությունը Սահմանադրության 63 -րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին , սակայն բավարար կերպով 9 իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունք ի խախտման փաստը , հետևաբար և՝ վիճարկվող դրույթ ներ ի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 63 -րդ հոդվածով , մասնավորապես , տվյալ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների և նման խախտման ընդհանրությունը , դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ : Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նկատել , որ խնդրո առարկա՝ թիվ ԵԴ 1/0874/01/25 քրեական գործով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշմամբ արձանագրված է. ))... ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեջբերված որոշումներից երևում է, որ քրեական մեղադրանք եզրույթը թեև մեկնաբանվում է երկու իմաստով՝ ձևական և բովանդակային , և որ )մեղադրանքն ) առկա է ոչ թե ձևական առումով պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու պահից , այլ այն պահից , երբ պետության կողմից կատարվում են այնպիսի գործողություններ , այդ թվում՝ ներգործության են ենթարկվում անձի իրավունքները և ազատությունները , որոնք վկայում են այն մասին , որ անձը կասկածվում է հանցանքի մեջ: Մինչդեռ , ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումները մեղադրանքի առկայությունը կապում են ոչ թե դրա փաստացի առկայության , այլ ձևական առումով քրեական հետապնդում հարուցելու հետ , ընդ որում՝ քրեական հետապնդման ժամկետների հաշվարկի սկիզբը ևս հստակ նախատեսվում է. այն քրեական հետապնդումը հարուցելու պահն է: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդման ժամկետների հաշվարկի սկիզբը այլ պահից հաշվարկելու հնարավորության հարցը կարող է քննարկման առարկա 10 հանդիսանալ միայն անձի իրավունքների հնարավոր խախտման կամ միջամտության համատեքստում և գնահատվել բացառապես դրանց պաշտպանության տեսանկյունից : Այլ խոսքով , անհրաժեշտ ապացույցների առկայության պայմաններում դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու որոշումը տևական ժամանակ անց կայացրած լինելու դեպքում պետք է գնահատման ենթարկվի անձի իրավունքների սահմանափակման և դրա հետևանքների վերացման անհրաժեշտության հարցերը և նման իրավիճակները կարող են հանգեցնել հետևության , որ անձի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետների հաշվարկի սկիզբը չպետք է հաշվարկվի այդ որոշման կայացման պահից : )... ) )... ) Հարություն Ներսիսյանի նկատմամբ որևէ սահմանափակում կիրառված չի եղել , նրա իրավունքներին միջամտության , դրանց խախտման վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացվել : )... ) Առաջին ատյանի դատարանում մեղադրյալը հայտնել է, որ ինքը տեղեկացված չի եղել նախաձեռնված քրեական վարույթի , դրա շրջանակներում ներկայացված տեղեկատվության պահանջի մասին և քրեական վարույթի մասին տեղեկացել է միայն այն ժամանակ , երբ գնացել է քննիչի մոտ ): Այսպիսով , սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի հակասությունը Սահմանադրության 63 -րդ հոդվածի 1-ին մասին : Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է: Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման ՝ «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69 -րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով : 11 Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69 -րդ հոդվածի 5-րդ մասով ՝ Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
. «Հարություն Ներսիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժել : ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ 22 սեպտեմբեր ի 2026 թվականի ՍԴԱՈ -212
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-212
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
