ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1181 — Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 1181. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը (վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն) 1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին: 2. Այլ պետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես
Ամբողջ Տեքստ
Հոդված 1181. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը (վերնագիրը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն) 1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին:
2. Այլ պետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև այլ պետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: (1181-րդ հոդվածը խմբ.
29.04.10 ՀՕ-61-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
