Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20 — Կրկնակի հարկման բացառումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20 — Կրկնակի հարկման բացառումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 20. Կրկնակի հարկման բացառումը 1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված կամ ստացման ենթակա՝ շահութահարկի և եկամտային հարկի հարկման օբյեկտները ներառվում են այդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ համապատասխան հարկատեսակով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են հարկման Հայաստանի Հանրապետությունում Օրենսգրքով սահմանված կարգով, ե

Ամբողջ Տեքստ

Հոդված 20. Կրկնակի հարկման բացառումը 1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված կամ ստացման ենթակա՝ շահութահարկի և եկամտային հարկի հարկման օբյեկտները ներառվում են այդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ համապատասխան հարկատեսակով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են հարկման Հայաստանի Հանրապետությունում Օրենսգրքով սահմանված կարգով, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող հարկման օբյեկտների գծով հաշվարկված հարկերի գումարները նվազեցվում են համապատասխան հարկերի այն գումարների չափերով, որոնք այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից գանձվել են օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարկերի գումարները նվազեցվում են օտարերկրյա պետություններում ձևավորվող հարկման օբյեկտներից Օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող համապատասխան հարկերի գումարները չգերազանցող չափերով:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն նվազեցման ենթակա շահութահարկի կամ եկամտային հարկի գումարը գերազանցում է տվյալ հաշվետու տարվա արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար շահութահարկի կամ եկամտային հարկի պարտավորությունը, ապա հարկերի գերազանցող գումարները ենթակա են նվազեցման կազմակերպության կամ ֆիզիկական անձի հաջորդ հաշվետու տարիների համապատասխան հարկատեսակի պարտավորություններից: Բ Ա Ժ Ի Ն 2 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ) ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ (վերնագիրը փոփ.

23.03.18 ՀՕ-261-Ն) Գ Լ ՈՒ Խ 4 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել