Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պապոյան — ԵԴ/1417/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Պապոյան — ԵԴ/1417/01/21

Վճռաբեկ դատարանԵԴ/1417/01/2128 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2021 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է թիվ 15977521քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք 235րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ Եղիշե Սեյրանի Պապոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նախաքննության մարմնի՝ նո

Ամբողջ Տեքստ

| ԲՆ Վ ` ԵԴ/1417/01/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Դ.Բալայան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Հովհաննիսյան

դատավորներ՝ Լ.Աբգարյան

Մ.Արղամանյան

28 փետրվարի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Եղիշե Սեյրանի Պապոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի

2

հունվարի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2021 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է թիվ 15977521քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք 235րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված

հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ Եղիշե Սեյրանի Պապոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Եղիշե Պապոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել լ 9չհեռանալու մասին ստորագրությունը:

2021 թվականի հոկտեմբերի 26ին քրեական գործ, մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճռով ճանաչվել ու հռչակվել է Ե.Պապոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ե.Պապոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

Յ. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 13-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝

Յ

2023 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

5.Լ Այսպես, ըստ բողոք բերած անձի՝ իրավական որոշակիության պահանջը չի ենթադրում, որ անձը, ով կրել է կռփազենք, տեխնիկայի բնագավառի հատուկ գիտելիքների կամ դրանցից բխող կանոնների իմացությամբ պետք է հասկանար, որ այն հանդիսանում է սառը զենք. բավարար է անձի գիտակցումը, որ առարկան իր բնույթով կարող է հանդիսանալ սառը զենք: Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակն արձանագրել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված բոլոր առարկաների բնութագրիչ հատկությունները նորմաստեղծ ճանապարհով արձանագրելու անհնարինությունը:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը, ամբաստանյալ Ե.Պապոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ նշանակելով համաչափ պատիժ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ե.Պապոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրվում է այն արարքի համար, որ նա. «(.) 2021 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:10ի սահմաններում, Երեան քաղաքի «Օղակաձնե զբոսայգու» 6-րդ հատվածում վաւբաւտի սւոջնի ձախ գրպանում ապօրինի կերպով կրել է հարվածող- փշրող սառը զենք հանդիսացող կոփազենք՝ պարրաարված արհեարագործական եղանակով, որի նրա մուր հայտնաբերվել է նույն օրր՝ ժամի 18:1-ին, ՀՀ

4

ոստիկանության Կենտրոնական րբաւժնում կատարված անձնակաւն խուզարկության ժամանակ»:

8. Թիվ 1968-21 փորձագիտական եզրակացության համաձայն՝ «(.) Եյնելով հետազոտվող առարկայի ընդհանուր փեսքից, չափային ն կառուցվածքային առանձնահամվկություններից, նան տեղեկավու գրականության վվյալների հետ համեմատությունից, կարելի է գալ եզրակացություն այն մասին, որ ներկայացվածը պատրաստված է արհեստագործական եղանակով կոփազենքերի (կաստետների) նմանողությամբ Կկռփազենքի ապահովվածության նե անվտանգության աստիճանները արուգելու նպատակով համապատասխան թիրախի վրա

կատարվեցին փորձարարական հարվածներ (5-20), որի արդյունքում պարզվեց, որ կոփազենքի կառուցվածքային հատկանիշներն ապահովում են նրա, հաստտրաւտուն կերպով ձեռքում պահելը, տարբեր ուժգնությամբ նե ուղղությամբ հարվածներ հասցնելու անվտանգությունը, ուարի այն պիտանի է առանց ձեռքր վնասելու նշանակետ խոցելու համար ն հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք, որի շրջանառությունը համաձայն ՀՀՇ «Զենքի մասին օրենքի» 6-րդ հոդվածի՝ ՀՀ մաւրածքում արգելված Լ»:

Փորձագիտական եզրակացությունում որպես օգտագործված

տեղեկատվության աղբյուրներ նշվել են. «1 «Ճ0100Ի06 օք)Չ/Ըա6» 00 օճալյօ քօ0նվածն 41713 :.ոռատտճ, ԽԼ9.110քոււմօ66, 10.4. Սոա60.14036, 31006664 19942.

2 «Զենքի մասին» ՀՀ օրենք,

5 10601 551215-98 «Օքյշյոաճ 2:0,1001106 ոնծք. ԱԼ ԱՒԹԼ Ա 0ոքծ06/161Ա8»»5:

81 Փորձագետ Վ.Ռոստոմյանի ցուցմունքի համաձայն՝ հետազոտության ընթացքում օգտագործվել ն կիրառվել են գիտական տվյալներ ու որոշակի մեթոդիկա, մասնավորապես, գրականությամբ նշված է, որ կռփազենքին բնութագրական է «հարվածող-փշրող» հատկություն, բացի այդ, ներկայացված են նան կռփազենքի արտաքին հատկանիշները: Վերոգրյալից բացի, պարզելու համար ներկայացված առարկայի սառը զենք հանդիսանալու հանգամանքը, հատուկ 1Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 40-44:

2 Տե'ս քրեական գործ, հատոր Լին, թերթ 12:

3 Տե՛ս նույն տեղում:

5

գիտական մեթոդիկայի կիրառմամբ՝ ներկայացված առարկայով կատարվել են փորձարարական հարվածներ':

9. Մեղադրական եզրակացության հիմքում դրված փորձագիտական

եզրակացությունն Օ: Առաջին ատյանի դատարանը ճանաչել է անթույլատրելի ապացույց` հետնյալ պատճառաբանությամբ. «(.) (Սյտանդարվվե որով որոշվել է համապատասխան առարկայի սառր զենք լինելու հանգամանքը, հասանելի եղանակով պաշտոնաւկուն որնէ աղբյուրում հրապարակված չէ, այդ սվւանդարտր կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա կայքէջերում, այն դեպքում, երբ (Առաջին ատյանի) դատարանի համար պարզ չէ, թե այդ կայքերը պաշտոնական են, թե ոչ, որպիսի պայմաններում չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին ն առաջացնում է ողջամիտ կասկած դրանցով սահմանված՝ կոփազենքի բնութագրիչ հատկանիշների

արժանահավատության վերաբերյալ: Ավելին, այդ կանոններն ի ակզրանն կազմված են ռուսերենով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որնէ աղբյուրում: Ընդ որում, ԳՕՍՏ Ռ 51215-98 «Սառը զենք. Տերմիններ ն սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության արանդարտրը ՀՀ պաշտոնական տեղեկագրերում: հրապարակված:չէ, հերնաբար՝ չի գործում, որպիսի պայմաններում դրա հիման վրա կատարված դատավարական գործողության արժանահավատությունը ողջամտորեն կասկածի տակ է հայտնվում օրինականության սկզբունքի հնարավոր պահպանված չլինելու տեսանկյունից:

(-.) ԳՕՍՏ Ռ 51215-98 «Սառը զենք. Տերմիններ ն սահմանումներ» Ռուսաստանի Դաշնութան ատանդատը չի, բավարարում «հասանելիության» ն

«կլանխապտեսելիության» չափանիշներին, հետնաբար չի կարող համարվել «օրենք», քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության (1655 )Կճլոճեռ) սկզբունքին: Նման պայմաններում հիշյալ արանդարտը հնարավոր չէ կիրառել Ե.Պապոյանի մոտից հայտնաբերված առարկայի՝ կոփազենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս: Այլ խոսքով` Ե.Պապոյանի անձնական խուզարկությամը հայտնարերված առարկան կոփազենք ճանաչելու համարչեն կարող հիմք ընդունվել Հ Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, դատական նիստի արձանագրությունը, թերթ 110:

6

այդ արանդարտում սահմանված բնութագրիչ հատկանիշները, ինչպես նան առարկան կոփազենք ճանաչելու վերաբերյալ նկարագրված մեթոդիկան:

Վերոգրյալից զափ, (-) «Զենքի» մասին ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրը, սահմանելով քաղաքացիական ն ծառայողական զենքի շիջանառությաան վրա տարածվող սահմանափակումներ, նախատեսել է համապատասխան չափանիշներ, որոնք հարակորեն սահմանում են բնութագրիչ հատկանիշներ կամ թվարկում են ուղղորդող հանգամանքներ, որոնց առկայության պարզումը նախապայման է այս կամ այն առարկան շրջանառությունն արգելված զենքի փեսակների ցանկում ներառելու համար: (.) Որոշակի առարկաների դեպքում դրանց շրջանառության արգելքի մասին տեղեկություններ ստանալու համար պետք է ուսումնասիրել իրավասու այլ մարմինների կողմից սահմանված չափանիշները, արանդարտները ն այլն:

Մինչդեռ, ի տարբերություն դանակների, էլեկտրահարող սարքերի ն կայծային պարպիչների, գազային զենքի, հրազենի, ինչպես նան օրենքում թվարկված զենքի այլ տեսակների համար չափանիշներ նախատեսված լինելուն, հայտնաբերված առարկայի՝ կոփազենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար օրենսդիրը չի սահմանել բնութագրիչ հատկանիշներ, ինչպես նան հղում չի տվել այնպիսի ակտերի կամ արանդարտների, որոնցում կարող են պարունակել ուղղորդող տվյալներ կամ բնութագրումներ, որոնք պետք է հաշվի առնվեն համապավտաւսխուն առարկան կոփազենք համարելու հարցը քննարկելիս (փորձաքննություն իրականացնելիս):

Ը)

Այսպիսով՝ (Առաջին ատյանի) դատարանն արձանագրում է, որ հնարավոր չէ հատրատված համարել, որ ամիբասվտաւնյալ Ե.Պապոյանի գործողություններում առկա է արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ) մասով նախատեսված արարքը, քանի որ ՀՀ ներպետական իրավական համակարգում բացակայում են հաստատված այն արանդարվները, որոնց հիման վրա հնարավոր է հաստատված համարել հայտնաբերված առարկայի՝

7

կոփազենք լինելու փաստը: Հակառակ մոտեցումը խիստ կասկածելի է ն նման հերնությունը հիմնված կլինի բացառապես ենթադրության վրա»»:

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է. «(..) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյեւնի դատարանի այն եզրահանգմանը, որ ԳՈՍՏ Ռ 51215-98 «Սառը զենք. Տերմիններ ն սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի րավարարում «հասանելիության ն «կանխատեսելիության» չափանիշներին, հետնաբար չի կարող համարվել «օրենք», քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիություն (165 յԱզԼԸճէճ) սկզբունքին»: Նման պայմաններում: հիշյալ ստանդարտը հնարավոր չէ կիրառել Ե.Պապոյանի մուրից հայտնաբերված առարկայի` կոփազենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս: Նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն, որ հիշյալ արանդարտը փորձաքննությունն իրականացնելիսընդունվածչի եղել լիազոր մարմնի կողմից, այն պատշաճ կերպով հրապարակված ն հասանելի չի եղել ն հետնաբար այդ ստանդարվի հնարավոր հասցեատերը չէր կարող ն պարվավոր չէ իր վարքագիծը հարմարացնել դրանով սահմանված կանոնների պահանջներին»»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մփնեեպը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սուն բողոքի քննությունն Օիրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 111-127:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 41-62:

8

որ Առաջին ատյանի դատարանը Ե.Պապոյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստ ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Ե.Պապոյանին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փորձագետի թիվ 196821 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը:

13. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243րդ հոդվածի համաձայն` «Փորձաքննություն, կատարվում է հետաքննության մարմնի աշխավտակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երը քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, մեխնիկայի, արվնեարի կամ արհեավիվխ, այդ թվում համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ: Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչ, դատախազի, մասնագետների, ընթերակաների հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում. համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու

անհրաժեշտությունից»:

Նույն օրենսգրքի 250-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Փորձագեւրի եզրակացության մեջ պետք է նշված լինի երը, որտեղ, ում կողմից (անուն, ազգանուն, հայրանուն, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, գիտական աարիճանը ն կոչումը, զրաղեցրած պաշտոնը) ն ինչի հիման վրա, է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մասնակցել, քրեական գործի որ նյութերն է փորձագետն օզփագործել, ինչպիսի իրեղեն ապացույցներ, նմուշներ ն այլ օբյեկվեեր են հնրազովմվել, ինչպիսի հետազուրություններ են կավարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխաւնները,

9

գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությաւմը»:

3.1. Տվյալ քրեադատավարական նորմի ճձնակերպումից հետնում է, որ փորձաքննությունը սերտորեն կապված է ապացուցման գործընթացի, այն է՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցներ հավաքելու հետ, որն իրականացվում է հատուկ գիտելիքների կիրառմամբ՝ փորձագիտական եզրակացություն տալու միջոցով, ն որը որոշակի պահանջների բավարարման դեպքում ճանաչվում է որպես թույլատրելի ապացույց ն դրվում դատավարական ակտի հիմքում:

Փորձաքննության արդյունք հանդիսացող փորձագիտական եզրակացությունը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, գնահատում է վարույթն իրականացնող մարմինը՝ առաջնորդվելով ապացույցների գնահատման ընդհանուր կանոններով ն հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանը, ապացույցի այս տեսակի գնահատման կապակցությամբ արձանագրել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցների տեսակներից մեկն է ու որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները՛:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը նս ճանաչում է գիտականորեն հիմնավորված փորձագիտական եզրակացություննրը որպես ապացույց օգտագործելու հնարավորությունը, ինչը դիտարկվում է արդար դատաքննության իրավունքի սահմաններում:

14. Վերոշարադրյալից բխում է, որ ինչպես ցանկացած ապացույց, այնպես էլ փորձագետի եզրակացություն, ենթակա է գնահատման թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից` հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները:

7 Տե'ս, ողամռհտ ուամոռմէչ Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴԼ/0006/01/14 որոշման 16-րդ կետը:

8 Տե՛ս, 1ոլ6- ճնո, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 8ծուտ`ի . ատեն գործով 1985 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 8658/79 ն. ԹոռոճՏ1611Թ- ս. ատեո գործով 1991 թվականի օգոստոսի 28-ի վճիռը, գանզատներ թիվ 11170/84, 12876/87 ն 13468/87:

10

14.1. Ապացույցի վերոնշյալ հատկանիշների առնչությամբ Վճռաբեկ դատարանը Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձնական կողմին: Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների

պահպանվածությունը ն ենթադրում է.

- աղբյուրի օրինականություն՝ ապացույցի պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),

- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք Լ պահպանված լինեն ապացույցների ձեռքրելմաւնն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,

- դատավարական ձնակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սաւհմանված կարգով ենթարկվեն դատավարական ձնակերպման,

- լիազորված սուրյեկվ` այն պետք է արացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժվված սուբյեկտի կողմից:

Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հարակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով»»:

142. «Վերոշարադրյալ դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փորձագետի եզրակացության թույլատրելիությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել փորձաքննություն նշանակելու ն կատարելու դատավարական կարգը պահպանված լինելը, փորձագետի եզրակացությունը կազմելու ճշտությունը ն դրա մեջ օրենքով նախատեսված բոլոր ռեկվիզիտների առկայությունը, հետազոտության ներկայացված օբյեկտների ձեռքբերման ն պահպանման դատավարական կարգը պահպանված լինելը:

15. Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարաւր Ավագյանի ն Վահան Սափակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 3Լ1-րդ կետը:

1

- անձնական խուզարկությամբ Ե.Պապոյանից վերցված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը պարզելու համար նշանակվել է դատատեխնիկական փորձաքննությունն,

- պարզելու համար, թե արդյո՞ք անձնական խուզարկությամբ Ե.Պապոյանից վերցված առարկան հանդիսանում է սառը զենք՝ այդ թվում դրա տեսակը, փորձագետը ներկայացված առարկայի արտաքին հատկանիշները համադրել է տեղեկատու գրականության տվյալների հետ ն հատուկ գիտական մեթոդիկայի կիրառմամբ կատարել է փորձարարական հարվածներ: Արդյունքում փորձագետն արձանագրել է, որ կատարված փորձարարական հարվածների արդյունքում պարզվել է, որ կռփազենքի կառուցվածքային հատկանիշներն ապահովում են նրա հաստատուն կերպով ձեռքում պահելը, տարբեր ուժգնությամբ ու ուղղությամբ հարվածներ հասցնելու անվտանգությունը, ուստի այն պիտանի է առանց ձեռքը վնասելու նշանակետ խոցելու համար ն հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք, որի շրջանառությունը, համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված է: Փորձագիտական եզրակացությամբ մատնանշված աղբյուրները, որոնք օգտագործվել են հետազոտությունը, կատարելիս, ներառում են «Զենքի մասին» ՀՀ օրենքը, Ռուսաստանի Դաշնության ստանդարտն ու տեղեկատու գրականություն",

- Ե Պապոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հարվածողփշրող, սառը զենք հանդիսացող, արհեստագործական եղանակով պատրաստված կռփազենք ապօրինի կերպով կրելու համարճ,

- որպես Ե.Պապոյանին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված՝ թիվ 1968-21 փորձագիտական եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու հիմնավորում՝ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ փորձագետի օգտագործած՝ Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետնաբար չի կարող կիրառվել անձնական խուզարկությամբ Ե.Պապոյանից վերցված առարկայի՝ 6 Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթ 10:

ս Տե՛ս սույն որոշման 8-րդ ն 8.1-րդ կետերը:

ռ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

12

կռփազենք լինելու հանգամանքը պարզելու համար: Դատարանի պնդմամբ՝ ինչ վերաբերում է «Զենքի մասին» ՀՀ օրենքին, ապա դրանով ներկայացված չեն այն բնութագրիչ հատկանիշները, ն այն ակտերը կամ ստանդարտները, որոնք պետք է հաշվի առնվե, համապատասխան առարկան կռոփազենք համարելու հարցը քննարկելիս: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ներպետական իրավական համակարգում բացակայում են հաստատված այն ստանդարտները, որոնց հիման վրա հնարավոր է ապացուցված համարել անձնական խուզարկությամբ Ե.Պապոյանից վերցված առարկայի՝ կռփազենք լինելու փաստը",

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին":

16. Սույն որոշման 13142րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով փորձագետի եզրակացության՝ անթույլատրելի ապացույց ճանաչելու եզրահանգման հիմքում դրված ստորադաս դատարանների փաստարկին առ այն, թե ներպետական իրավական համակարգում բացակայում են այն ստանդարտները, որոնցով պետք է գնահատել անձնական խուզարկությամբ Ե-Պապոյանից վերցված առարկայի կռփազենք լինելու հանգամանքը` Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ տվյալ դեպքում պատշաճ իրավական գնահատական չի ստացել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմը: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը, ի թիվս այլնի, պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով սառը զենք կրելու համար, ինչից հետնում է, որ քրեաիրավական որակման տեսանկյունից որոշիչ է առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը, բայց ոչ երբեք դրա տեսակը: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ե.Պապոյանի արարքում հանցակազմի առկայությունը դատարանի կողմից պետք է քննարկման առարկա դարձվի ու գնահատվի ոչ թե ապօրինի կերպով «կոփազենք» կրելու, այլ ապօրինի կերպով սառը զենք հանդիսացող առարկա կրելու շրջանակներում: Հետնաբար, ընդունելի 5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

Կ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

Թ

չէ ստորադաս դատարանների այն մոտեցումը, ըստ որի՝ անձնական խուզարկությամբ Ե.Պապոյանից վերցված առարկան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործութան առարկա հանդիսանալու հանգամանքի պարզումը կապված է կռփազենքի բնութագրիչ հատկանիշները սահմանող որոշակի ստանդարտի կամ օրենքի առկայության հետ:

16.. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ նորմը բլանկետային է, ուստի այն պետք է դիտարկել «Զենքի մասին» ՀՀ օրենքի՝ սառը զենքի հասկացությունը բացահայտող դրույթների հետ համակցության մեջ:

Այսպես, Ե.Պապոյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «գ» կետով սառը զենքը բնութագրվում է որպես «/Մ)արդու մկանային ուժի օգնությամի, օրյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախաւտեսված զենք»: Ընդ որում, կենդանի կամ այլ նշանակետ խոցելու՝ սառը զենքի հատկանիշը պահպանվել է նան 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված ն 2023 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման» մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետում, որն այն բնորոշում է որպես կտրող, ծակող, ջարդող սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու ն վնասազերծելու համար: Վերոշարադրյալից հետնում է, որ սառը զենքի բնութագրիչ հատկանիշները հստակ օրենսդրական կարգավորում ունեն: Այլ հարց է, որ այդ բնութագրիչ հատկանիշների առկայությունը պարզելու համար անհրաժեշտ են համապատասխան ոլորտի հատուկ գիտելիքներ:

16.2. Սույն վարույթի փաստական հանգամանքներից բխում է, որ կոնկրետ դեպքում նշանակված դատատեխնիկական փորձաքննության ընթացքում՝ պարզելու համար անձնական խուզարկությամբ Ե.Պապոյանից վերցված առարկայի` սառը զենք լինելու հանգամանքը, ինչպես նան դրա տեսակը, փորձագետը ներկայացված առարկայի արտաքին հատկանիշները համադրել է տեղեկատու գրականության տվյալների հետ ն հատուկ գիտական մեթոդի կիրառմամբ կատարել է փորձարարական հարվածներ, որոնց արդյունքում եզրահանգել է, որ տվյալ առարկան պիտանի է առանց ձեռքը վնասելու նշանակետ խոցելու համար ն հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք: Այսինքն՝ ներկայացված առարկայի՝

14

սառը զենք լինելու հանգամանքը որոշելու համար փորձագետն օգտվել է գիտական աղբյուրներից ու կիրառել է համապատասխան բնագավառի հատուկ մեթոդիկա:

163. Վերոգրյաի հետ մեկտեղ, իրավաչափ համարելով ստորադաս

դատարանների եզրահանգումն՝ Ձ:առ այն, որ փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության (755 ազմո) սկզբունքին», Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հիշյալ ստանդարտը սույն վարույթով կիրառվել է ոչ թե որպես հանցակազմը սահմանող օրենսդրական ակտ, այ փորձագետի կողմից օգտագործվել է որպես տեղեկատու գրականություն հետնապես նշված ստանդարտի օգտագործումը չի ենթադրում փորձաքննության կատարման կարգի այնպիսի էական խախտում, որը կբացառեր փորձագետի եզրակացությունը որպես թույլատրելի ապացույց օգտագործելու հնարավորությունը»:

17. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ե.Պապոյանին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փորձագետի թիվ 1968-21 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավոր չէ:

18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, թիվ 1968-21 փորձագիտական եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելիս, թույլ են տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ ն 127-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

5 Տե՛ս, ումռկչ ումռոմչ Վճռաբեկ դատարանի` Հասմիկ Գրիգորյանի ն Էդուարդ Սարիբեկյանի զործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշումը:

6 Տես Վճռաբեկ դատարանի` Հայկ Պեւրոսյանի գործով 2025 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԴ/0205/01/20 որոշումը:

5

ՀՇետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը պետք է բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:

Նոր քննության ընթացքում Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է սույն վարույթում առկա ապացույցների, այդ թվում՝ թիվ 1968-21 փորձագիտական եզրակացության, համակցությամբ որոշի ներկայացված մեղադրանքում Ե.Պապոյանի մեղավորության կամ անմեղության հարցը՝ հանգելով համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Ամբաստանյալ Եղիշե Սեյրանի Պապոյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏՕ) Ո Ը, :.9ՃԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/1417/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել