Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-427 հունվարի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունվարի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 4 | ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

27 հունվարի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Կարապետ Հաջիյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի հունվարի 13-ին)` խնդրելով. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, ՀՀ դատական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5- րդ մասը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Դիմողը գտնում է, որ, մասնավորպես, վիճարկվող նորմերը դատարանների կողմից մեկնաբանվել և կիրառվել են յուրովի, որն անընդունելի է և չի բխում այդ նորմերի բովանդակությունից ու օրենսդրի կամքից` խախտելով իր սահմանադրորեն երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմող Կարապետ Հաջիյանի նկատմամբ վերջնական դատական ակտը` ՀՀ վճռաբեկ դատարանի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը կայացվել է 2013 թվականի հունիսի 5-ին: Դիմումին կից ներկայացված ՀՀ վճռաբեկ դատարանի մյուս որոշումները, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերի 19-ի` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները, կայացվել են ոչ թե Կարապետ Հաջիյանի, այլ Սամվել Հաջիյանի նկատմամբ: Հետևաբար, սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 6-ամսյա ժամկետը պետք է հաշվել հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունիսի 5-ի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Այս համատեքստում, գտնում ենք, որ դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 6-ամսյա ժամկետի պահանջը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

27 հունվարի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/1-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունվարի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել