Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 36 — Հիմնավորված ռիսկը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 36AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 36 — Հիմնավորված ռիսկը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 36. Հիմնավորված ռիսկը 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել անձի, հասարակության կամ պետության համար օգտակար, իրավաչափ նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ: 2. Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հետապնդվող նպատակին չէր կարելի հասնել առանց ռիսկի դիմելու, և ռիսկի դիմած անձն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 36. Հիմնավորված ռիսկը 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել անձի, հասարակության կամ պետության համար օգտակար, իրավաչափ նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ:

2. Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հետապնդվող նպատակին չէր կարելի հասնել առանց ռիսկի դիմելու, և ռիսկի դիմած անձն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կանխելու համար:

3. Ռիսկը հիմնավորված չի համարվում, եթե դա ակնհայտորեն զուգորդված է եղել այլ անձի զոհվելու վտանգով կամ արտակարգ իրավիճակի սպառնալիքով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել